ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի Էմիրություններ ճամփորդել. արձանագրությունը քննարկվեց ԱԺ-ում
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց արձանագրություն, որի վավերացման դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան առանց մուտքի արտոնագրի մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ԱԺ նիստում ներկայացրեց Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:
Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին:
Վահան Կոստանյանը նշեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում զարգանում է դինամիկ կերպով, առկա է ընդգրկուն երկկողմ օրակարգ: Միացյալ Էմիրությունները տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրային գործընկերն է:
«ԱՄԷ քաղաքների հետ ուղիղ օդային հաղորդակցությունը ծառայում է նաև որպես տարանցիկ ուղի ՀՀ քաղաքացիների համար՝ Մերձավոր և Միջին Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի տարբեր ուղղություններով ճամփորդելու համար»,-ասաց փոխնախարարը:
Յուրաքանչյուր շաբաթ մոտ 30 թռիչք է լինում Հայաստանից Էմիրությունների տարբեր քաղաքներ:
«Արձանագրության վավերացման արդյունքում երկու երկրների՝ 6 ամսից ոչ պակաս վավերականության ժամկետով անձնագրեր ունեցող քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ տեղաշարժվել իրենց համապատասխան երկրների տարածքով՝ առանց մուտքի արտոնագրի և վճարի: Մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր են համարվում երկու երկրների վավերացման դիվանագիտական, հատուկ, պաշտոնական և սովորական անձնագրերը: Նշված անձնագրեր ունեցող կողմերի քաղաքացիներին թույլատրվում է գտնվել մյուս կողմի երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով»,-ասաց Կոստանյանը:
Փոխնախարարը հավելեց, որ, եթե խորհրդարանի կողմից հավանություն ստանալուց հետո արձանագրությունն ավտոմատ կերպով միանգամից ուժի մեջ չի մտնելու, քաղաքացիները պետք է սպասեն, մինչև կավարտվի ներպետական ընթացակարգը: Երբ ամեն ինչ պատրաստ լինի, ԱԳՆ-ն հանրային կերպով կհայտարարի, որ քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի ԱՄԷ ճամփորդել:
Արձանագրությունը վավերացնելու մասին նախագծի քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին ավելի ուշ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս