Հոլոքոստը հորինված կեղծիք է Իսրայելի ստեղծումն արդարացնելու համար. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Հոլոքոստի ընթացքում վեց միլիոն հրեայի սպանվելու վերաբերյալ որևէ ապացույց չկա և որ Հոլոքոստը հորինված կեղծիք է Իսրայելի ստեղծումն արդարացնելու համար, գրում է timesofisrael.com-ը:
«Ոչ մի ապացույց չկա, որ վեց միլիոն հրեա է սպանվել Հոլոքոստի ժամանակ», - ասել նա՝ ԱՄՆ-ին մեղադրելով ԱՄՆ-ին:
«Ճիշտ է, կային համակենտրոնացման ճամբարներ, բայց դա ցույց է տալիս, որ սա քաղաքականացված հարց է, ո՛չ հումանիտար և ո՛չ իրական: Մենք խոսում ենք այս վեց միլիոնի մասին, բայց ինչու չենք խոսում 26 միլիոն ԽՍՀՄ բնակիչների մասին, որոնք սպանվել են այդ պատերազմում. մի՞թե վեց միլիոնն ավելի թանկ է», - ասել է Ասադը:
Իր ելույթի ժամանակ Ասադը նաև պնդել է, որ ԱՄՆ-ն ֆինանսավորել է Նացիստական կուսակցությանը՝ թույլ տալով նրա առաջնորդ Ադոլֆ Հիտլերին իշխանության գալ 1933 թվականին։
«Մեզնից շատերը չգիտեն, որ երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում նացիզմի վերելքը տեղի է ունեցել ամերիկյան աջակցությամբ: Բոլորի մտքում հարց է ծագում. «Ինչպե՞ս է ստացվում, որ չնայած Գերմանիայի փլուզմանը և եվրոպական սահմանափակումներին, նացիզմին թույլ տրվեց զարգանալ և բանակ կառուցել»: Դա արվել է ամերիկյան աջակցությամբ, փողերով, վարկերով, ներդրումներով», - ասել է Սիրիայի նախագահ։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից