Մոսկվայում ոստիկանական մեքենայի վրա հարձակման պատճառով ձերբակալել են ավելի քան 80 միգրանտի
Մոսկվայի ոստիկանության աշխատակցները ձերբակալել են ավելի քան 80 օտարերկրացու, որոնք փորձել են խանգարել կասկածյալի ձերբակալմանը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
Ոստիկանության տվյալներով՝ դեկտեմբերի 15-ին Մոսկվայի Կապոտնյա շրջանում վարորդի փաստաթղթերի ստուգման ժամանակ 21-ամյա օտարերկրյա քաղաքացին փորձել է փախչել մեքենայով՝ մի քանի մետր քարշ տալով ոստիկանին։ Դրանից հետո երիտասարդը դուրս է եկել մեքենայից եւ մի քանի անգամ հարվածել ոստիկանության աշխատակցին։ Իրավախախտը էպիլեպտիկ նոպա է ունեցել, ոստիկանը նրան օգնություն է ցուցաբերել եւ շտապօգնություն կանչել։ Տղամարդը հասցվել է բուժհաստատություն, որտեղից բաց է թողնվել ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։
Օգնության ցուցաբերման պահին ոստիկանության աշխատակիցներին են մոտեցել ավելի քան 80 ագրեսիվ տրամադրված քաղաքացիներ, որոնք փորձել են վանել նրանց ձերբակալվածից, նրանք ծակել են ծառայողական մեքենայի անիվները։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության լրացուցիչ վերակարգեր։ Ոստիկանները մի քանի նախազգուշական կրակոցներ են արձակել, դրանցից ոչ ոք չի տուժել։
Ձերբակալվել եւ ոստիկանական տեղամասեր են հասցվել 82 քաղաքացիներ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ («Մանր խուլիգանություն», հոդված 20.1, «Միգրացիոն օրենսդրության խախտում», հոդված 18.8)։ Ստուգվում է այդ անձանց մասնակցությունը հանցագործության կատարմանը, ասել են վարչությունում։
Վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության կիրառման (ՌԴ Քր.օր. մաս 1, հոդված 318) եւ իշխանության ներկայացուցչին վիրավորելու (ՌԴ Քր.օր. հոդված 319) մասին։
Ոստիկանութփյան աշխատակիցը բուժհաստատություն չի դիմել, շարունակել է ծառայությունը, նշել են ՆԳՆ ԳՎ-ում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում