Ճապոնիայի վարչապետը հրաժարվել է բարձրացված աշխատավարձից և այն վերադարձնում է բյուջե
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և նրա կաբինետի անդամները հայտարարել են, որ բյուջե են վերադարձնում այն գումարները, որոնցով իրենց աշխատավարձերը բարձրացվել էին՝ համաձայն պետական աշխատողների վճարումները բարձրացնելու օրենքի։
Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտնել է, որ այդ որոշումը պաշտոնապես ձևակերպվել է կառավարության հերթական նիստից հետո կայացած խորհրդակցությունում։
«Վարչապետի և նախարարների աշխատավարձերի բարձրացումը ժողովրդի մոտ քննադատություն է առաջացրել: Ուստի մենք համաձայնեցրինք այդ գումարների վերադարձը, որպեսզի հասարակության մեջ անվստահություն չառաջացնենք», - Մացունոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ճապոնիայում պետական ծառայողները զրկված են գործադուլի իրավունքից: Դրա փոխարեն կառավարության հատուկ մարմինը, խորհրդարանի որոշմամբ, պարբերաբար բարձրացնում է նրանց աշխատավարձերը միջին գործակցով, որը համապատասխանում է մասնավոր հատվածի ծառայողների վճարումների ավելացմանը։
Դրան համապատասխան՝ այժմ ընդունված օրենքը նախատեսում էր Կիսիդայի աշխատավարձի բարձրացում տարեկան 460 հազար իենով (3000 դոլարից փոքր-ինչ ավելի): Նախարարների համար այն ենթադրվում էր բարձրացնել տարեկան 320 հազար իենով (մոտ 2100 դոլար)։
Ճապոնիայի վարչապետի աշխատավարձն ամսական կազմում է 3,3 միլիոն իենից (մոտ 22 000 դոլար) փոքր-ինչ ավելի։ Ճապոնացի նախարարի աշխատավարձը կազմում է ամսական 2,45 մլն իեն (մոտ 16 300 դոլար):

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս