Շվեյցարիայում Պարկինսոնի հիվանդությամբ տղամարդու ողնաշարի մեջ չիպ են դրել ու նա կարողացել է քայլել
Առաջին հիվանդը, ով ողնաշարի իմպլանտ է ստացել Պարկինսոնի հիվանդության բուժման համար, պատմել է, որ «վերածնունդ» է ապրել այն բանից հետո, երբ բուժումը թույլ է տվել նրան նորից քայլել առանց ընկնելու:
Ֆրանսիայի Բորդո քաղաքի բնակիչ 63-ամյա Մարկին ավելի քան 20 տարի առաջ ախտորոշել են դեգեներատիվ հիվանդություն և նա ունեցել է շարժունակության լուրջ խնդիրներ, այդ թվում՝ վատ հավասարակշռություն և քայլվածքի քարացում: Երբ նրա օրգանիզմ ներդրվել է իմպլանտ, որը վերականգնում է ողնաշարից ազդանշանների նորմալ փոխանցումը դեպի ոտքի մկանները, տղամարդը կարողացել է անհամեմատ ավելի լավ քայլել։
Իմպլանտը դեռ լիարժեք կլինիկական փորձարկումներ չի անցել, բայց շվեյցարացիները, ովքեր երկար ժամանակ աշխատում են «ուղեղ-մեքենա» ինտերֆեյսի մշակմամբ, որի նպատակն է հաղթահարել կաթվածի հետևանքները, հուսով են, որ իրենց տեխնոլոգիան կարող է ամբողջովին նոր մոտեցում առաջարկել Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց շարժողական սահմանափակումը բուժելու համար:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում