Եթե Հայաստանն ապահովի Արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում, ապա ՌԴ-ն կվարվի այնպես, ինչպես Ուկրաինայի կամ Վրաստանի հետ. Արմեն Բաղդասարյան
Եթե Հայաստանն ապահովի Արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում, ապա Ռուսաստանը կվարվի այնպես, ինչպես վարվել է սովորաբար այլ երկրների դեպքում, օրինակ Ուկրաինայի կամ Վրաստանի։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն՝ ընդգծելով, որ ՌԴ-ն այդ դեպքում Հայաստանի համար այնպիսի անվտանգային սպառնալիքներ կստեղծի, որ Հայաստանը ստիպված կլինի վերջնականապես հրաժարվել արևմուտքից և անվերադարձ մնալ ռուսական անվտանգության գոտում։
«Ռուսաստանը դրա համար ունի և՛ բավականաչափ գործիքներ, լծակներ, և՛ սպառնալիքներ, այնպես, որ դա շատ վտանգավոր է, դա արկածախնդրություն է, հատկապես, որ Արևմուտքն էլ, կարծես թե, մտադրություն չունի խոսքերից այն կողմ անցնել և որևէ երաշխիք չի տալիս Հայաստանին։ Ավելին, բացահայտորեն խոսում է այդ մասին»,- նշել է Բաղդասարյանը՝ փաստելով, որ Հայաստանն այս իրավիճակում դիմակայելու որևէ հնարավորություն չի ունենա։
«Այն վիճակում, որում հայտնվել է Ուկրաինան, դա հենց Ուկրանիայի համար է կատաստրոֆա, բացի այդ՝ Հայաստանը Ուկրաինայի օրինակով չի կարող դիմակայել։ Անգամ Վրաստանի օրինակի հույսը Հայաստանը չի կարող ունենալ, որովհետև ամենայն հավանականությամբ Հայաստանը դրա արդյունքում կկորցնի նոր տարածքներ, կենթարկվի նոր ագրեսիայի, բայց այն, ինչ ցանկանում է և ինչ կարծես թե ստանում է Վրաստանը՝ մենք չենք ստանա։
Այսինքն, կստացվի, որ մենք շատ ծանր գինը վճարում ենք՝ առանց դրա դիմաց մեր ուզածին հասնելու։ Հենց այդ է պատճառը, որ ես այդ քաղաքականությունն անվանում եմ ոչ միայն սխալ, այլև արկածախնդրություն, որի առաջին էտապը մենք արդեն անցել ենք ու կորցրել ենք Արցախը, եթե այսպես շարունակվի կարող ենք կորցնել նաև Հայաստանի տարածքները, նաև ինքնիշխանությունը»,- փաստել է վերլուծաբանը։
Նկատենք, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը վերջին շրջանում հրաժարվում է մասնակցել ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպվող հանդիպումներին։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում