Ֆրանսիայում ուսուցչին սպանած պատանի իսլամիստի հայրը գտնվում է Հայաստանում
Անցյալ ամիս Ֆրանսիայի հյուսիսում՝ Արրաս ավանում դպրոցի ուսուցչուհուն սպանած 18-ամյա Մոհամեդ Մոգուչկովի մայրը նրա հորն է մեղադրում զավակի իսլամիստական արմատականացման համար: Այս մասին հայտնում է Ազատությունը։
Ծագումով չեչեն այդ երիտասարդը հոկտեմբերի 13-ին Արրաս քաղաքում դանակահարել է իր նախկին ուսուցիչ Դոմինիկ Բեռնարդին և վիրավորել ևս երկու մարդու։ Նա տեղում ձերբակալվել է:
Հինգշաբթի ուշ երեկոյան M6 հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում նրա մայրը, ում անունը չի նշվում, ասել է, որ հայրն է «ազդել» իրենց ընտանիքի հինգ երեխաների՝ երեք տղաների և երկու աղջիկների վրա:
Նրա հայրը՝ Յակուբ Մոգուչկովը հիմա գտնվում է Հայստանում: Նա անցյալ շաբաթ Հայաստանից հեռախոսով խոսել է AFP-ի հետ՝ ասելով, թե «դատապարտում է» որդու արարքը, բայց և ավելացնելով, որ «Ֆրանսիան սադրանքի քաղաքականություն է վարում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ հրապարակելով»:
Ակնարկն ակնհայտորեն հասցեագրվել է Charlie Hebdo ամսագրին, որը 2015 թվականին իսլամիստ զինյալների կողմից արյունալի հարձակման է ենթարկվել մարգարեի ծաղրանկարներ վերահրապարակելուց հետո:
Յակուբ Մոգուչկովը եղել է ոստիկանության հսկողության ցուցակում՝ որպես հավանական իսլամիստ: Նա 2018 թվականին արտաքսվել է Ռուսաստան, այժմ ապրում է Հայաստանում։
«Հենց նա է նրանց վրա ազդել, հատկապես՝ տղաների: Ես շատ հեռու եմ կրոնից, և նա ինձ «անհավատ» է անվանել»,- ասել է մայրը, նշելով նաև, որ ամուսինը դաժան վերաբերմունք է ցուցաբերել և՛ իր, և՛ դուստրերի նկատմամբ։
Նրա երեք որդիները հիմա բանտում են։ Ամենատարեցը մեղավոր է ճանաչվել այս տարվա սկզբին Փարիզի Ելիսեյան պալատի (նախագահական նստավայրի) վրա հարձակում ծրագրելու համար: Կրտսերն էլ մեղադրվում է Արրասի հարձակմանը նպաստելու համար:
Մուհամեդ Մոգուչկովը ձերբակալվել է հարձակման վայրում և սպասում է դատավարությանը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում