Նեթանյահուն ներողություն է խնդրել Իսրայելի անվտանգության ծառայություններից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր «X» սոցիալական կայքում կատարած գրառման մեջ խոստովանել է, որ ինքը սխալվել է, երբ կիրակի օրը նույն սոցիալական ցանցում Իսրայելի անվտանգության ծառայություններին մեղադրել էր, որ «ոչ մի պարագայում և ոչ մի փուլում վարչապետին չի նախազգուշացվել ՀԱՄԱՍ-ի կողմից ռազմական մտադրությունների մասին»:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես սխալվեցի, այն, ինչ ասացի ասուլիսից հետո, չպետք է ասվեր, և ես ներողություն եմ խնդրում դրա համար։
Ես լիովին աջակցում եմ բոլոր իրավապահ մարմինների ղեկավարներին։ Ես աջակցում եմ շտաբի պետին և Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարներին ու զինվորներին, ովքեր ճակատում են և կռվում են։ Միասին մենք կհաղթենք»,- գրել է Նեթանյահուն X-ում։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի սոցցանցի էջից անհետացել էր մի հրապարակում, որը կտրականապես հերքում էր այն պնդումները, թե նա նախազգուշացումներ է ստացել Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից մոտալուտ հարձակման մասին։
Այս հաղորդագրությունը հրապարակվել է կիրակի երեկոյան՝ նախորդ երեկոյան Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսից հետո, սակայն հոկտեմբերի 29-ի առավոտյան անհետացել է։
Ինչպես նշում է The Times of Israel-ը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կաբինետի ղեկավարն այս հայտարարությունների համար քննադատության է ենթարկվել ռազմական կաբինետի մի շարք անդամների և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի կողմից։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում