ՀԱՄԱՍ-ն արաբական երկրներին խնդրել է օգնել զենքով և գումարով
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ասել է, որ Գազայի հատվածի դեմ ագրեսիայի շարունակումն ամբողջ տարածաշրջանը դուրս կբերի վերահսկողությունից։ Նա արաբական ու իսլամական երկրներին կոչ է արել զենքով ու ֆինանսներով աջակցել շարժմանը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Գազայում դիմադրությունը շարունակվում է. կոչ եմ անում արաբ և իսլամական ազգերի ժողովուրդներին և աշխարհի ազատ մարդկանց այս դիմադրությանը և հեղափոխությանն աջակցել գումարով և զենքով», - ասել է Հանիեն:
«Ես կոչ եմ անում բոլոր նախագահներին, առաջնորդներին, գաղափարական առաջնորդներին և կարծիք ստեղծողներին հստակ և միանշանակ վերահաստատել պաղեստինյան դիմադրության օրինականությունը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի օրինականությունը», - հավելել է նա:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածքի վրա հարյուրավոր հրթիռների արձակմամբ: Իսրայելը հայտնել է ավելի քան 1,4 հազար զոհի մասին, Պաղեստինը զոհերի թիվը գնահատում է ավելի քան 7 հազար։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում