Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հայաստան

«Ձեռքերը քիչ էին». Արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը

Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի վերջին հիվանդներն ու բժիշկները շարասյունով Հայաստան են մեկնել սեպտեմբերի 28-ին։ Անկողնուն գամված հինգ հիվանդ, եւս մի քանի ինքնուրույն շարժվող պացիենտ։ Բժշկական կենտրոնի 15-ից ավելի բուժաշխատողները եւ տեխնիկական անձնակազմը։ Իրենց հետ վերցրել են այն, ինչ կարողացել են՝ որոշ գործիքներ եւ սարքավորումներ, դեղորայք։ Նրանց հեռանալուց հետո հիվանդանոցը դադարել է աշխատել, ասում է Հանրապետական բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Արտաշես Սաիյանը։

Շարասյան առջեւում եւ վերջում, ըստ նրա, հիվանդանոցի ռեանիմոբիլներն էին, անկողնային հիվանդներով։ Շարասյան միջնամասում մարդատար մեքենաներով այլ հիվանդներն էին ու բուժաշխատողները՝ իրենց ընտանիքներով։

Ճանապարհին նրանք վերցրեցին եւս մի քանի տեղահանվածների, որոնք բժիշկների օգնության կարիք ունեին, այդ թվում՝ մի նորածին երեխայի մայրիկի հետ։

Ռուս խաղաղապահները տեղեկացվել էին, որ այսպիսի շարասյուն է շարժվում դեպի Հայաստան։ «Բայց նրանք մեզ չեն ուղեկցել: Երբ Հին Շեն գյուղից հետո իջնում էինք դեպի գետը, ռուս խաղաղապահները հակառակ կողմի հետ պայմանավորվեցին, որ մեզ համար միջանցք բացեն ու հնարավորություն տան շարասյունով մյուսներից ավելի արագ անցնենք ճանապարհը։ Կոռնիձոր հասանք մոտ 14 ժամում, որն այս պայմաններում շատ արագ է։ Որովհետեւ մենք գիտենք, որ մեր քաղաքացիները, ցավոք, 2-3 օր է, ինչ ճանապարհին են, ահավոր խցանումների մեջ»,- ասում է նա։

Ավտոշարասյունը մի քանի անգամ կանգ է առել՝ օգնություն ցուցաբերելու համար նրանց, որոնց առողջական վիճակը վատացել է ճանապարհին: Կար մի մարդ, որին ներերակային ներարկումներ արեցին՝ կարգավորելու սրտի աշխատանքը եւ արյան ճնշումը, քանի որ նրա մոտ շողացող առիթմիայի պարոքսիզմ էր սկսվել:

Հայաստան մուտք գործելուց հետո հիվանդներին տեղավորել են Գորիսի բժշկական կենտրոնում, եւ այնտեղ բժիշկները պետք է որոշեին, թե ում թողնել եւ ում տեղափոխել Երեւան: Արտաշես Սաիյանն ու իր ընտանիքն արդեն Երեւանում են, բայց նա դեռ չի կարողանում հասկանալ, թե ինչու ամեն ինչ այդքան կայծակնային արագությամբ տեղի ունեցավ։ Նրա գնահատմամբ՝ տեղի են ունեցել «արհեստական քաղաքական գործընթացներ»։

Բժիշկը հիշում է. «Երբ անցյալ տարվա դեկտեմբերին սկսվեց Արցախի շրջափակումը, հիվանդանոցն անցավ հատուկ աշխատանքային ռեժիմի։ Ընդունվում էին միայն անհետաձգելի բուժօգնության կարքի ունեցող հիվանդներ, բոլոր պլանային միջոցառումները չեղարկվել էին։ Դեղորայքի պակաս կար․ Դրանք սկսեցին շատ խնայողաբար օգտագործել։ Մի մասը պահեցին պատերազմի համար։

Երբ այս տարվա սեպտեմբերի 19-ին սկսվեց Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան, Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներն իրենց պացիենտներին, այդ թվում՝ երկարատեւ սովի պատճառով հիվանդանոցում հայտնված հիվանդներին, իջեցրեցին նկուղ կամ առաջին հարկ՝ համեմատաբար անվտանգ վայրեր: Ովքեր կարող էին ինքնուրույն շարժվել, դուրս գրվեցին: Հետո սկսվեց վիրավորների հոսքը, շատ ինտենսիվ: Ժամանում էին եւ՛ վիրավոր քաղաքացիական անձինք, եւ՛ զինվորականներ»։

Ըստ Արտաշես Սաիյանի՝ Առողջապահության նախարարության եւ բժշկական կենտրոնի ղեկավարության գրագետ աշխատանքի շնորհիվ նախ՝ վիրավորներին, ապա՝ պայթյունից տուժածներին ընդունելու ժամանակ հիվանդանոցը դեղերի եւ գործիքների հետ կապված խնդիրներ չի ունեցել։ Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե ցավազրկողների պակասն էր, այլ բոլորին ժամանակին օգնություն ցուցաբերելը, քանի որ հոսքը շատ մեծ էր։

«Պացիենտները գալիս էին շատ ինտենսիվ հոսքով։ Բոլոր պացիենտները ցավազրկվեցին, եւ բոլորը ստացան ճիշտ բժշկական օգնություն։ Պարզապես, երեւի ժամանակային առումով... մի քանի րոպե ուժ կամ մի կես ժամ, մինչեւ ձեռքը հասնի իրենց, որովհետեւ մենք մնացել էինք միայնակ շրջափակման ընթացքում այդ արհավիրքի դեմ»,- ասում է նա։

Բժիշկը հիշեցնում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ մինչ այդ, ամեն անգամ, երբ կարիք կար, Արցախի բժիշկներին օգնության էին հասնում բժիշկներ Հայաստանից եւ Սփյուռքից, իսկ այս անգամ շրջափակման պատճառով նրանք մենակ մնացին, եւ ձեռքերը չէին հերիքում...

«Բայց պետք է ասել, որ պատվով մենք դա արեցինք՝ եւ՛ մանկական հիվանդանոցը, որտեղ մեր գործընկեր Մարատ Հարությունյանը գլխավոր բժշկի հետ շատ գրագետ կազմակերպեց օգնությունը վիրավորներին ու այրվածքներ ստացածներին, եւ՛ Հանրապետական հիվանդանոցը։ Ներկայացան բոլորը, եւ հերոսաբար օգնեցին, պայքարեցին, չնայած այդ ամենի ընթացքում պարզվում էր, որ իրենք էլ ունեն կորուստներ իրենց բարեկամների շարքերում, կամ հանդիպում էին իրենց բարեկամներին այդ այրվածների ու վիրավորների մեջ։ Ոչ ոք չէր կոտրվում եւ բոլորը աշխատում էին։ Մեզ շատ օգնեց նաեւ ռուս խաղաղապահների հոսպիտալը՝ իրենց բժշկական ծառայությունը, բժիշկները»,- ասում է նա։

Սեպտեմբերի 19-ի հարձակումից եւ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո բժիշկներին պարզ դարձավ, որ վաղ թե ուշ բժշկական կենտրոնը տարհանվելու է։ Տարբեր ժամկետներ էին նշում՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը, կամ մինչեւ հունվարի 1-ը։ Երբ սկսվեց հիվանդների տարհանումը, կարգադրություն եղավ, որ հիվանդների վերջնական եւ բարեհաջող տեղափոխումից հետո բժիշկները նույնպես պետք է հեռանան Ստեփանակերտից։

«Իրադարձությունները շատ արագ զարգացան։ Քաղաքականության մեջ կան գործընթացներ, որոնք տեւում են երկար։ նույնիսկ Կոսովոյի, Աբխազիայի, Օսիայի օրինակները... Բայց իրոք շատ արագ այդ ամենը տեղի ունեցավ՝ պատերազմ, զինաթափում, հետո աղետալի պայթյունը։ Եվ, փաստորեն, էդ կարգադրությունը, որ պետք է տարհանվենք՝ հենց Հանրապետական հիվանդանոցը, որն Արցախի ամենահզոր բժշկական կառույցն է, պետք է տարհանվի։ Ցավալին այն էր, որ հայտնվում ես պատերազմի մեջ՝ առանց օգնության, շրջափակման մեջ, 300 սպարտացիների պես։ Եվ այդ պարագայում արդեն հույսը սեփական ուժերի վրա է»,- ասում է Արտաշես Սաիյանը։

Բժշկի խոսքով՝ արցախցի զինվորականները մարտական գործողություններում շատ լավ են կռվել, եւ հակառակորդը դրա պատճառով անհամաչափ մեծ կորուստներ է կրել։ Թերեւս դրա համար են որոշել դադարեցնել, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողությունը»։

«Նույնիսկ այս պարագայում, Արցախը, շրջափակման մեջ, շատ մեծ վնաս հասցրեց Ադրբեջանին, եւ իրենք դադարեցրին։ Իրենք ունեցան բոլոր չորս ուղղություններում շատ մեծ կորուստներ՝ մեր տղաների հերոսաբար կռվելու շնորհիվ։ Իհարկե, մեր կորուստներն էլ քիչ չէին»,- ասում է նա։

«Մենք մեր պացիենտների հետ միասին անցանք այս ճանապարհը, չկար վախ,- շարունակում է նա,- մարդիկ ուղղակի ջղայնացած էին թշնամու վրա: Ասում էին, զենք լիներ, մենք էլ կռվեինք։ Անազնիվ է, երբ գերտերությունները հարձակվում են փոքրիկ, 120-հազարանոց Արցախի վրա, եւ նույնիսկ չեն կարողանում գործը մինչեւ վերջ հասցնել, դադարեցնում են իրենց չակերտավոր օպերացիան, տալով բազմաթիվ կորուստներ։ Եվ ինչ-որ... չգիտեմ ինչ քաղաքական պրոցեսների հետեւանքով որոշվում է, որ պետք է զենքերը վայր դրվեն, լուծարվի, հանձնվի...Զգացվում է այդ արհեստական պրոցեսների ընթացքը»։

Զգացվում է, որ Արտաշես Սաիյանը շատ հոգնած է, ընկճված։ Նրան տանջում է հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ: Առանց քուն ու դադար օրերից հետո, լարվածությունից հետո, որպեսզի ոչ ոք առանց բժշկական օգնության չմնա, երկար ճանապարհից հետո, երբ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի վերջին հիվանդներն արդեն Երեւանում են, ապահով, նա փորձում է հասկանալ այս «ինչու»-ն:

«Չգիտեմ, քաղաքագետ չեմ, բայց մենք ունեցանք պայքարելու ուժեր: Ցավալի է, որ այսպես էս ամեն ինչը ավարտվեց... Բայց ես կարծում եմ, որ չի ավարտվել։ Մենք թողել ենք մեր սրտերը Արցախում, որ վերադառնանք Արցախ, հաղթանակով, եւ դա լինելու է»,- ասում է Արտաշես Սաիյանը։