«Վերդերը» հրաժարվել է գլխավոր մարզչի ծառայություններից
Գերմանական «Վերդեր» ֆուտբոլային ակումբը խզել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Նուրիի հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
38-ամյա մասնագետին պաշտոնանկ անելու պատճառ է հանդիսացել ընթացիկ մրցաշրջանում թիմի ցույց տված անբավարար արդյունքները: Մասնավորապես՝ երեկ Բունդեսլիգայում կայացած խաղում բրեմենցիները սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվել են «Աուգսբուրգին» եւ մրցաշարային աղյուսակում նահանջել նախավերջին՝ 17-րդ հորիզոնական:
Ինչպես հայտնում է աղբյուրը, առաջիկա խաղին «Վերդերին» կնախապատրաստի 23 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Ֆլորիան Կոֆելդը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները