Պուտինը երբեք Շոլցի ու Մակրոնի հետ չի քննարկել հակառուսական պատժամիջոցների հարցը․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի քննարկել Արևմուտքի սահմանած հակառուսական պատժամիջոցների հարցը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և դրանք սահմանած այլ պետությունների առաջնորդների հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է Sputnik Беларусь-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով նախօրեին գերմանական Bild պարբերականի հրապարակումը։
Լրագրողների հարցադրումին՝ տեսել են արդյոք Կրեմլում նման սղագրություն, ինչպես են այն գնահատում և ինչու են ֆրանսիացի ու գերմանացի առաջնորդները վիրավորված իրենց ռուս գործընկերոջից, Պեսկովը նշել է․ «Իմ կողմից կարող եմ միայն հաստատել, որ, իսկապես, նախագահ Պուտինը երբեք չի բարձրացրել պատժամիջոցների թեման այդ պատժամիջոցները սահմանած երկրների ղեկավարների հետ իր շփումներում»։
Կրեմլի խոսնակը և հավելել է, որ ներկա պահին կարելի է դիտարկել արևմտյան պատժամիջոցների անարդյունավետության ոչ միայն «բանավոր», այլև փաստացի հաստատումը։ Պեսկովի խոսքով՝ այս մասին է վկայում այն փաստը, որ Ռուսաստանի տնտեսությունը զարգանում է, ինչպես նաև այն, որ Համաշխարհային բանկի տվյալներով՝ ՌԴ-ն Եվրոպայի առաջատար տնտեսություն ունեցող պետություններից մեկն է։
Հիշեցնենք, որ գերմանական հեղինակավոր Bild պարբերականը հրապարակել է 2022 թվականի գարնանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առանձնազրույցի սղագրությունը, համաձայն որի՝ Շոլցը հայտնել է, որ Պուտինն իր հետ զրույցում հրաժարվել է Զելենսկու մասնակցությամբ քառակողմ հանդիպումից և ընդհանրապես չի դժգոհել պատժամիջոցներից։
Զրույցում Շոլցը դժգոհել է, որ Վլադիմիր Պուտինն ընդհանրապես չի խոսել պատժամիջոցների մասին։ «Ինձ ինչ-որ բան ավելի շատ է ընկճում, քան բանակցությունները. նա ընդհանրապես չի դժգոհում պատժամիջոցներից։ Ես չգիտեմ, արդյոք դա այդպես է եղել քեզ հետ զրույցում: Բայց նա ընդհանրապես չի հիշատակել պատժամիջոցների մասին»,- ասել է նա։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ