ԱՊՀ երկրների վարչապետները կքննարկեն միասնական բյուջեի ձևավորումը և ՀՕՊ համակարգի ֆինանսավորումը
ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի՝ հոկտեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք նիստում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն 2024 թ.-ի Համագործակցության միասնական բյուջեի ձևավորումը, ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ֆինանսավորումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է БелТА-ն՝ վկայակոչելով է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևին:
Նա նշել է, որ խորհրդի հիմնական օրակարգն արդեն ձևավորվել է։ Դրանում տեղ կգտնեն տնտեսական և հումանիտար հարցեր, ԱՊՀ-ի մարմինների գործունեության ֆինանսավորման վերաբերյալ հարցեր։
«Մասնավորապես, ֆինանսական հարցերը կզբաղեցնեն օրակարգի մեծ մասը. դրանք 11 հարցեր են, որոնք վերաբերում են ԱՊՀ-ի երկրների՝ հաջորդ տարվա միասնական բյուջեի ձևավորմանը, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսավորմանը, 2024 թ.-ին ԱՊՀ երկրների ՀՕՊ համակարգի ֆինանսավորմանը», - հայտնել է նա։
Ըստ գլխավոր քարտուղարի՝ վարչապետներին կառաջարկվի քննարկել համատեղ գործունեության մի քանի ծրագրեր։
«Կառավարությունների ղեկավարներին կառաջարկվի հաստատել այն միջոցառումների պլանը, որոնք կապված են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ: Դա կնշվի 2025 թվականին:
Պետությունների ղեկավարներն արդեն որոշում են ընդունել 2025 թ.-ին ԱՊՀ-ում հայտարարել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարի: Համագործակցության բոլոր երկրները, որոնց ժողովուրդները մասնակցել են ֆաշիզմի դեմ պայքարին, այդ օրվան նվիրված համապատասխան կարևոր միջոցառումներ կանցկացնեն իրենց երկրներում», - պարզաբանել է նա։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...