Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի ԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել Առանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականը Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմ
Սպորտ

Գյումրիում փորձել են ծեծել «Ալաշկերտի» գլխավոր մարզչին (Տեսանյութ)

«Ալաշկերտ» ՖԱ հայտարարությունը`«Շիրակի» հետ խաղի միջադեպի մասին

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Շիրակ» — «Ալաշկերտ» (0:1) խաղից հետո տեղի ունեցավ տհաճ միջադեպ:

 

Ամբողջ հանդիպման ընթացքում «Շիրակի» երկրպագուները հայհոյանքներ էին հնչեցնում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին և քարեր էին նետում ալաշկերտցիների պահեստային նստարանի ուղղությամբ: Գյումրեցի երկրպագուներին «դուր չէր գալիս», որ մրցակցի գլխավոր մարզիչն ամբողջ խաղի ընթացքում ակտիվ ցուցումներ էր տալիս իր ֆուտբոլիստներին:

 

Այն բանից հետո, երբ «Ալաշկերտը» վերջին րոպեին հաղթանակ կորզեց, կրքերը էլ ավելի թեժացան, իսկ հանդիպման ավարտից անմիջապես հետո «Շիրակի» աշխատակիցներից մեկը, ով հանդիպման ընթացքում նստած էր պահեստայինների նստարանին, հարվածեց Աբրահամ Խաշմանյանին: Միանգամից խաղադաշտ փորձեցին ներխուժել «Շիրակի» երկրպագուները, որոնց մի մասի մուտքը խաղադաշտ ոստիկանները կարողացան կանխել, սակայն մի քանի երկրպագուներ ներխուժեցին խաղադաշտ մասնաշենքի կողմից և ակտիվորեն ներգրավվեցին քաշքշուկին` հարձակվելով «Ալաշկերտի» մարզչական շտաբի վրա:

 

Կրքերը հաջողվեց հանդարտեցնել միայն «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի և ոստիկանության աշխատակիցների միջամտությունից հետո:

 

Խաղից հետո էլ «Շիրակի» երկրպագուները «Ալաշկերտի» ներկայացուցիչներին սպասում էին մարզադաշտի մուտքի մոտ` հաշվեհարդար տեսնելու մտադրությամբ և բազմաթիվ հայհոյանքներ էին հնչեցնում: Ոստիկաններին կրկին հաջողվեց «Ալաշկերտի» ներկայացուցիչներին ապահով հասցնել մինչև թիմի ավտոբուսը:

 

Ցավալի է «Շիրակի» դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ: Խաղից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը չցանկացավ մեկնաբանել միջադեպը, ասելով, որ իր համար պարզ չէ իրական պատճառը: Սակայն, ամեն ինչ տեղի էր ունեցել մարզչական շտաբի և բոլորի աչքի առջեւ:

 

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը չկայացավ «Շիրակի» ներկայացուցիչների առաջարկով եւ հանդիպման տեսուչի համաձայնությամբ, չնայած որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը պատրաստ էր պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ ահա որոշ լրատվամիջոցներ շտապեցին հայտնել, որ «Ալաշկերտի» մարզիչը հրաժարվել է ասուլիսից, ինչը իրականությանը չի համապատասխանում:

 

Իսկ ահա «Շիրակի» պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ երկրպագուներն իբր ոչ մի առնչություն չեն ունեցել միջադեպին, իսկ բախումը սկսվել է այն բանից հետո, որ «անմեղ» երկրպագուներին հայհոյել է Աբրահամ Խաշմանյանը: Թե ինչքանով է հավաստի այն վարկածը, որ հաղթանակ տարած թիմի մարզիչը որոշել է հայհոյել երկրպագուներին, թողնում ենք Ձեր դատին:

 

Որպես վերջաբան նշենք, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը միշտ պատշաճ կերպով հյուրընկալում է իր մրցակիցներին եւ նույն կերպ ճանապարհում է հյուրերին նաեւ պարտությունների պարագայում:

 

Միջադեպի տեսանյութը` շուտով

 

«Ալաշկերտ» ՖԱ պաշտոնական կայքէջ