ԱՄՆ-ում գաղտնազերծել են 1973 թվականին Չիլիում տեղի ունեցած հեղաշրջման մասին փաստաթղթերը
ԱՄՆ իշխանությունները գաղտնազերծել են 1973 թվականի Չիլիում պետական հեղաշրջման մասին երկու փաստաթուղթ, որի արդյունքում նախագահ Սալվադոր Ալյենդեն գահընկեց արվեց և իշխանության եկավ Ավգուստո Պինոչետը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սանտյագոյում Վաշինգտոնի դեսպանատունը՝ հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չիլիի Պատգամավորների պալատը խնդրել է ԱԳՆ-ին քայլեր ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ-ը գաղտնազերծի իր դերակատարության մասին տեղեկատվությունը 1973 թվականի հեղաշրջումից առաջ, ընթացքում և հետո:
«Միացյալ Նահանգների կառավարությունը գաղտնազերծել և հրապարակել է 1973 թվականի սեպտեմբերի 8-ին և 11-ին Չիլիի վերաբերյալ նախագահին ուղղված ամենօրյա զեկույցների մի մասը», - ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
ԿՀՎ-ի առաջին փաստաթղթում ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը տեղեկացվում է հետախուզության տվյալների մասին, որոնք նա ստացել է հնարավոր վաղաժամ ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Նշվում է, որ ռազմածովային ուժերում անկարգություններ են, նրանք մտադիր են տապալել կառավարությունը և հավակնում են ունենալ բանակի ու օդուժի աջակցությունը։ Միաժամանակ պնդում են, որ զինված ուժերի բոլոր երեք ճյուղերի համակարգված մասնակցությամբ պլանի առկայության ապացույցներ չկան։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև Ալյենդեի մտահոգություններին։
Երկրորդ զեկույցում, որը հրապարակվել է հեղաշրջման օրը, ասվում է, որ նախագահ Ալյենդեն հույս ունի, որ միջանկյալ միջոցների կիրառմամբ հնարավոր կլինի խուսափել բախումներից, սակայն ռազմածովային նավատորմի սպաների՝ կառավարության դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու պլաններն արդեն աջակցություն են ստացել բանակի հիմնական ստորաբաժանումների կողմից:
Չիլիի կառավարությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանություններին փաստաթղթերի գաղնազերծման համար։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...