Սնուփ Դոգի համերգից ստացված գումարը չի մտնելու պետբյուջե
Սնուփ Դոգի՝ սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մ/դ-ում տեղի ունենալիք համերգի տոմսերից ստացված գումարը (շահույթը) չի վերադարձվելու պետական բյուջե, գրել է Yerkir.am-ը։
Լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, հղում անելով կառավարության մի շարք որոշումների, հայտնել է, որ կազմակերպությունը պետական մարմնին տեղեկատվություն կներկայացնի գովազդային արշավների արդյունքում միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի և վաճառված տոմսերի քանակի վերաբերյալ: Նախարարությունից մատնանշել են նաև նշյալ համերգի համար տրված կառավարական դրամաշնորհի պայմանագիրը, որտեղ նշված են կազմակերպչական հարցերին առնչվող կողմերի պարտավորությունները։ Այն է՝ պետությունը գումար է հատկացնում, կազմակերպությունն էլ պարտավոր է այսինչ ժամկետներում իր գործը կատարել, աուդիտ անել թերությունները։ Եթե դրանք կան ու հայտնաբերվում են պետական մարմնի կողմից՝ վերացվում են ժամանակին, չկատարվելու դեպքում՝ տույժեր կկիրառվեն, և այլն, և այլն:
Կարճ ասած՝ պետությունը հսկայական գումարը հատկացնում է և ասում՝ պահանջում եմ այսինչ ժամկետներում անել այսինչ կերպ: Փողի վերադարձի, համերգից ստացված շահույթը պետությանը վերադարձնելու վերաբերյալ որևէ պահանջ, խոսք կամ բացատրություն չկա: Սա պարզ դրամաշնորհային ծրագիր է՝ գումարը տրվում է պետությունից, որը չի վերադարձվելու պետական բյուջե:
Ահա թե ինչու են Արայիկ Հարությունյանն ու ԿԳՄՍ նախարարությունը խուսափել ուղիղ պատասխանել այն հարցին, թե ու՞ր է գնալու համերգից ստացված շահույթը: Եթե պետությունը կատարում է ներդրում և ստանալու է շահույթ, բնականաբար, դրա մասին կներկայացվեր պատասխան գրության մեջ: Օրինակ, խիստ պայմանական, կարող էին գրել՝ այո, շահույթ է առաջանալու, դրա 25%-ը վերցնելու է ընկերությունը, 75%-ը գնում է պետությանը, պետությունը դրանով իրականացնելու է բարեգործական կամ սոցիալական ծրագրեր, և այլն, և այլն: Ո՛չ:
Այսպիսով՝ Սնուփ Դոգի՝ սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մ/դ-ում տեղի ունենալիք համերգի տոմսերից ստացված գումարն ամբողջությամբ գանձելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը գրանցվել է բոլորովին վերջերս, ըստ էության, համերգը կազմակերպելու նպատակով: Նշված կազմակերպությանը թմրամոլ և թմրամոլության քարոզիչ երգչի համերգի կազմակերպման համար անվտանգության, սոցիալական և բազմաթիվ այլ ոլորտներում բազմաթիվ խնդիրների բախվող ՀՀ հարկատուները Փաշինյանի իշխանության քմահաճույքներով իրենց գրպանից վճարել են շուրջ 6 մլն դոլար: Եվ այդ հսկայական գումարի և ահռելի շահույթների դիմաց «Դոպինգ Սփեյս» ընկերությունն ընդամենն իրեն նեղություն է տալու ներկայացնել տեղեկատվություն Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի և վաճառված տոմսերի քանակի վերաբերյալ: Իսկ թե ինպես՝ միայն իրենց է հայտնի։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...