Օգնու՞մ են արդյոք վիտամին C-ն եւ ցինկը մրսածության դեպքում
Կարող են արդյոք վիտամին C-ն, ցինկը եւ այլ վիտամիններն ու «իմունիտետն ամրացնող» հանքանյութերը մրսածության դեպքում օգնել:
Այս հարցը պարզելու համար օգնել է Քլիվլենդի կլինիկակի ընտանեկան բժիշկ Դոնալդ Ֆորդը:
Նրա խոսքով՝ այսօր դեղատներում կարելի է բազմաթիվ վիտամիններ եւ դեղամիջոցներ գտնել, որոնք օգնում են վերին շնչուղիների վարակը եւ մրսածությունը բուժելու կամ կանխելու համար:
Սակայն չկան ապացույցներ, որ այդ դեղամիջոցները իսկապես օգնում են այնպես, ինչպես գովազդում է նշվում:
Վիտամին С-ն, մասնագետի խոսքով, օրգանիզմի համար շատ կարեւոր վիտամին է:
Սակայն վերին շնչուղիների եւ մրսածության բուժման դեպքում նրա արդյունավետությունը գնահատող հետազոտությունները ցույց են տվել, որ այն լավագույն դեպքում 8 տոկոսով է արագացնում բուժման ընթացքը:
Սա նշանակում է, որ եթե դուք վիտամին C խմեք, ապա ոչ թե մի շաբաթում կբուժվեք, այլ 13 ժամ շուտ:
Այլ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ վիտամինն ընդհանրապես չի ազդում մրսածության դեպքում բուժման ընթացքի վրա:
Ինչ վերաբերում է ցինկին, նրան եւս ընդունված է մրսածության դեմ արդյուանվետ միջոց համարել:
Նախկինում արված մի հետազտություն խոստումնալից արդյուքներ էր ցույց տվել, սակայն ավելի ուշ գիտնականները կասկածի տակ դրեցին դրանք, քանի որ հետազոտությունը ֆինանսավորում էր ցինկով դեղամիջոցներ արտադրող ընկերությունը: Հետագայում արված ոչ մի հետազտություն չի ապացուցել մրսածության դեպքում ցինկի արդյունավետությունը: Ավելին՝ ցինկի բարձր դոզաները կարող են վտանգավոր լինել օրգանիզմի համար:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները