ԱՄՆ-ը սրում է իրավիճակն Անդրկովկասում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
Սա վառ օրինակ է այն բանի, թե ինչպես է ԱՄՆ-ը միտումնավոր «գլխիվայր» շրջում իրավիճակը, ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, ով քննադատել է 2008 թվականի օգոստոսին Վրաստանում պատերազմի հետ կապված՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը։
«Նպատակը պարզ է՝ խեղաթյուրել այդ ողբերգության մասին ճշմարտությունը և մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Սակայն փաստերը հաստատում են, որ այդ իրադարձությունների ողջ պատասխանատվությունը կրում է Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին։ Հենց նրա հանցավոր հրահանգով լայնամասշտաբ պատերազմ սանձազերծվեց հարավօսական ժողովրդի դեմ»,- ասել է ՌԴ դեսպանը։
Նրա խոսքով, վաղուց ժամանակն է, որ Վաշինգտոնն ընդունի, որ «այս անմարդկային որոշումը նաև հենց ԱՄՆ-ի սխալ քաղաքականության արդյունքն էր»։
«Ի վերջո, Արևմուտքն էր, որ իշխանության բերեց, իսկ հետո եռանդորեն աջակցեց Սահակաշվիլիի օդիոզ ռեժիմին։ Եվ նա դեռ շարունակում է լոբբինգ իրականացնել այս գործչի շահերի համար, ինչպես վերջերս հաստատեց ԱՄՆ արդարադատության նախարարությունը»,- ասել է Անտոնովը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...