FT-ն 100 մլրդ դոլար է գնահատել ՌԴ գործունեությունից եվրոպական ընկերությունների կրած վնասը պատերազմի սկսվելուց հետո
Խոշոր եվրոպական ընկերությունները մոտ 100 մլն եվրոյի վնաս են կրել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից հետո, նշվել է Financial Times թերթի իրականացրած վերլուծությունում։
600 եվրոպական խմբերի տարեկան հաշվարկների ուսումնասիրությունը 2023-ի համար ցույց է տվել, որ 176 ընկերություն գրանցել է ակտիվների արժեզրկում, փոխարեժքի տարբերության հետ կապված ծախսեր եւ միանվագ այլ ծախսեր՝ ռուսական ձեռնարկությունների վաճառքի, փակման կամ կրճատման հետեւանքով։
Այդ ցուցանիշը չի ներառում պատերազմի անուղղակի մակրոտնտեսական հետեւանքները, ինչպիսին է էներգակիրների եւ հումքային ապրանքների գների աճը։ Պատերազմը նաեւ հանգեցրել է նավթագազային եւ պաշտպանական ընկերությունների շահույթի աճի։
Վերլուծաբանների կարծիքով՝ ապրիլին Մոսկվայի որոշումը՝ վերահսկելու գազ ներմուծող Fortum եւ Uniper ռուսական ձեռնարկությունները, ինչպես նաեւ Danone-ի եւ Carlsberg-ի էքսպրոպրիացիան անցած ամիս մատնանշում են, որ հետագայում ավելի վատ է լինելու։
Ամենածանր ծախսերը՝ կապված ակտիվների դուրսբերման հետ, կենտրոնացել են մի քանի սեկտորներում, նշել է պարբերականը։
Ամենից շատ ծախսերը բաժին են ընկնում նավթագազային խմբերին, որտեղ միայն երեք ընկերություն՝ BP, Shell и TotalEnergies, տեղեկացրել են 40,6 մլրդ եվրոյի ընդհանուր ծախսերի մասին։ Վնասները զգալիորեն բարձր էին նավթի եւ գազի գների բաձրացման պատճառով, ինչի շնորհիվ այդ խմբերն անցած տարի հսկայական ընդհանուր շահույթ են ստացել՝ մոտ 95 մլրդ եվրո (104 մլրդ դոլար)։
Պաշտպանական ընկերությունների արժեթղթերն աջակցություն են ստացել հակամարտության հետ կապված։
Կոմունալ ձեռնարկությունների արժեթղթերին ուղիղ հարված է հասցվել՝ 14,7 մլրդ եվրոյի, իսկ արդյունաբերական ընկերություններին, ներառյալ ավտոարտադրողներին՝ 13,6 մլրդ եվրոյի։
Ֆինանսական ընկերությունները, ներառյալ բանկերը, ապահովագրողներն ու ներդրումային ընկերությունները, ստացել են 17,5 մլրդ եվրո՝ որպես դուրս գրված եւ այլ ծախսեր։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...