ԵՄ-ն TikTok-ին մի քանի միլիոն ֆունտ ստեռլինգով կտուգանի երեխաների գաղտնիությունը խախտելու համար
Տվյալների պաշտպանության եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ որոշել է մի քանի ֆունտ ստեռլինգով տուգանել TikTok չինական ընկերության՝ Եվրամիությունում երեխաների գաղտնիությունը խախտելու համար։ Այդ մասին գրում է The Guardian-ը։
Տվյալների պաշտպանության եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ TikTok-ի կողմից երեխաների տվյալների մշակման հետ կապված որոշումը պարտադիր բնույթ է կրում:
Սպասվում է, որ տուգանքը կսահմանվի չորս շաբաթվա ընթացքում։
ԵՄ-ի որոշումը հետևում է հետաքննությանը, որը սկսել էր 2021 թվականին Իռլանդիայում տվյալների պաշտպանության հանձնակատարը՝ TikTok-ի կողմից ԵՄ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին համապատասխանության մակարդակի և 13-ից 17 տարեկան երեխաների տվյալների հետ վարվելու վերաբերյալ:
Թվային ծառայությունների մասին ԵՄ օրենսդրության համաձայն՝ TikTok-ը, Google-ը, Facebook-ը և այլ խոշոր առցանց հարթակները պարտավոր են վերահսկել իրենց հարթակներում անօրինական բովանդակությունը, արգելել որոշակի գովազդային պրակտիկա և տվյալների փոխանակում իշխանությունների հետ:
Չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է TikTok-ը, ասել է, որ նոր միջոցներ է ձեռնարկել ԵՄ պահանջներին համապատասխանելու համար, այդ թվում՝ սկսել է հեռացնել նպատակային գովազդը 13-ից 17 տարեկան օգտատերերի համար:
Այս տարվա սկզբին TikTok-ը Մեծ Բրիտանբիայում տուգանվել էր 12,7 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ 13 տարեկանից ցածր գրեթե 1,5 միլիոն երեխաների տվյալների ապօրինի մշակման համար:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...