Արմեն և Սերգեյ Սմբատյանների կալանավորման լուրն ինձ ուղղակի ցնցել է. Վլադիմիր Սպիվակով
Արմեն և Սերգեյ Սմբատյանների կալանավորման և առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպման վերաբերյալ լուրն ինձ ուղղակի ցնցել է։ Այս մասին ասել է ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը։
Սպիվակովը, որը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ, Ֆրանսիայի պատվավոր լեգեոնի սպա, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ է, ՌԴ «Հանուն Հայրենիքի» շքանշանակիր, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, ասել է, որ Սերգեյ Սմբատյանին վաղ հասակից ճանաչել է։
Մոսկվայի միջազգային երաժշտական տան նախագահն ասել է․ «Գոյության 17 տարիների ընթացքում, շնորհիվ իր ղեկավարի երաժշտական և կազմակերպչական տաղանդի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունեցել է բազմաթիվ համերգներ, փառատոներ, հյուրախաղեր։ Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային համբավ ունեցող տասնյակ ականավոր երաժիշտներ։ Մաեստրո Սմբատյանն արդեն երկար տարիներ համաշխարհային ասպարեզում Հայաստանի և նրա մշակույթի գլխավոր քարոզողներից է։ Եվ ես վստահ եմ, որ հայ ունկնդիրը պետք է հպարտանա նման արտիստով»։
Նա նշել է, որ անգնահատելի է նաև Արմեն Սմբատյանի ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում, երբ եղել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։
«Երկու խոսք՝ Ֆեմիդայի՝ արդարադատության աստվածուհու մասին։ Ինչպես հայտնի է, նրա աչքերը փակ են ժապավենով։ Փոխաբերությունը հասկանալի է. օրենքի առջև բոլորը հավասար են։ Սակայն… ոչ մի երկրում ոչ ոք չի չեղարկել անմեղության կանխավարկածը։ Եվ պատիժը պետք է համապատասխանի հանցագործությանը։ Արմեն և Սերգեյ Սմբատյանների մեղավորությունն ապացուցված չէ։ Դատարանը դեռ պետք է քննի այս գործը։ Կալանավորել մարդկանց, ում մեղքն ապացուցված չէ, որոնք չեն գործել քրեական հանցանք, ասենք, զինված հարձակում կամ սպանություն, անմեղության կանխավարկածի մեծ խախտում է։ Բոլորին հայտնի է, որ Արմեն և Սերգեյ Սմբատյանները որևէ վտանգ չեն ներկայացնում հայ հասարակությանը։ Ավելին, Սերգեյ Սմբատյանի կալանավորումը բացասական երանգ է հաղորդում և հարվածում աշխարհում հայկական մշակույթի վարկանիշին։ Ինձ համար շատ ծանր է դա գիտակցելը։
Կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր զբաղվում են այս հարցով, մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը փոխել Արմեն և Սերգեյ Սմբատյանների խափանման միջոցը՝ համաձայն բոլոր քաղաքակիրթ պետություններին բնորոշ և աշխարհում գործող մարդասիրական նորմերի»,- ասել է նա

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...