Ֆրանսիացի հրշեջը բոցավառվող վազքի համաշխարհային երկու ռեկորդ է սահմանել
Գինեսի ռեկորդների գիրքը ֆրանսիացի հրշեջ Ջոնաթան Վերոյին վկայական է տվել երկու նոր և չափազանց անսովոր համաշխարհային ռեկորդ սահմանելու համար։ Վերոն 100 մետր մրցավազքը վազել է 17 վայրկյանում և իրականացրել 272,25 մ առավելագույն հեռավորության վազք։ Նրա նվաճման առանձնահատկությունն այն է, որ նա վազել է կրակով բռնկված վիճակում։
Ինչպես բացատրում է Վերոն, կրակն իր կիրքն է։ Բայց նա սիրում է ոչ թե հրկիզել, այլ հանդարտեցնել բոցը, կառավարել այն, դրա համար էլ հրշեջ է աշխատում։ Այս ռեկորդները նա սահմանել էր դեռևս անցած աշնանը, սակայն դրանք գրանցելու համար ժամանակ պահանջվեց։ Հիմա Վերոն երազում է հաջորդ ձեռքբերումների մասին, շատ նոր գաղափարներ ունի։
Մրցավազքից առաջ Վերոն եռաշերտ պաշտպանություն է հագնում։ Առաջինը երկար թևքերով և տաբատով ներքնազգեստն է՝ ի հավելումն մաշկի վրա հրակայուն գելի շերտը, տեղեկացնում է Tekhkult-ը։ Երկրորդ շերտը նույն գելով ներծծված հրակայուն կոմբինեզոնն է։ Դրա վրայից հագնում է հրշեջի սովորական հանդերձանք, ներառյալ սռնապաններն ու ծանր կոշիկները: Այս ամենով անգամ վազելն է դժվար, իսկ Վերոն հրկիզում է իրեն ու վազում արագություն ու դիմացկունություն ցուցադրելու համար:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...