Եվրոպան իր գազի դիմաց պատրաստ է 120 հազար մարդու ուղարկել ստրկության, մահվան կամ հայրենազրկման. Էդիկ Բաղդասարյան
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.
«Հայաստանում շատերը չեն պատկերացնում, թե ինչ վիճակ է Արցախում, շատերը չեն պատկերացնում, որ երեխաները կիսասոված են, որ տուն կա, որտեղ միայն հաց են ուտում: Ու գիտե՞ք՝ ինչն է սարսափելին, որ շատերը չեն էլ ուզում լսել այդ մասին, չեն էլ ուզում պատկերացնել այդ վիճակը:
Եվրոպական երկրներում շատ բան չգիտեն Արցախի մասին, չգիտեն, որ այնտեղ ապրում են ազատ մարդիկ, և այնտեղ ապրողները իրենցից տարբերվում են միայն նրանով, որ ուզում են իրենք էլ ազատ ապրեն: Այո, Արցախում հանգիստ կարող են քննադատել իրենց պաշտոնյաներին, ազատ արտահայտել իրենց կարծիքը: Իսկ Եվրոպան շատ լավ գիտի, որ Ալիևը ամենակոռումպացված լիդերներից մեկն է աշխարհի: Ալիևյան կլանը թալանում է երկիրը, բնական ռեսուրսներից ստացված գումարները հիմնականում հոսում են Ալիևների և նրա կնոջ՝ Փաշաևների կլանների հաշիվներին, դառնում անշարժ գույք, ակտիվներ աշխարհի տարբեր ծայրերում: Ալիևին քննադատողները սպանվում են, հայտնվում բանտերում:
Ու Եվրոպան այժմ, առանց որևէ երաշխիքի, ասում է՝ դուք, արցախցիներ, պետք է ենթարկվեք Ալիևին, դառնաք նրա ստրուկը, գնացեք հետը քննարկեք ևորոշեք, թե ինչպիսի ստրուկ եք լինելու: Եվրոպան իր գազի դիմաց պատրաստ է 120 հազար մարդու ուղարկել ստրկության, մահվան կամ հայրենազրկման: Ահա այն երեք ճանապարհները, որ առաջարկում է Եվրոպան ադրբեջանական գազի դիմաց:
Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ Հայաստանը, միացել է Եվրոպայի այդ պահանջին: Ռուսաստանն էլ շարունակում է իր գազը Ադրբեջանի միջոցով վաճառել Եվրոպային: Ռուսաստանը, որ իբրև իր խաղաղապահներով պիտի ապահովեր Հայաստանի հետ կապող միջանցքի անխափան աշխատանքը, սնունդ է տանում ուղղաթիռներով միայն իր զինվորների համար, երբ իրենցից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող երեխաները սոված են: Ահա այսպիսին է 21-րդ դարի աշխարհը: Ու Արցախը մեն-մենակ է»։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...