Էրդողանի հրամանով կառուցվող մզկիթի համար հատուկ մետրոյի գիծ կբացվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Ստամբուլի ասիական մասում գտնվող Չամլըջա բլուրի վրա կառուցվող հսկայական մզկիթի համար հատուկ մետրոյի գիծ կկառուցվի:
Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի` հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում կառուցվող ամենամեծ մզկիթի համար ստեղծվող մետրոյի 3.8 կմ երկարությամբ գիծն ունենալու է 4 կայարան: Այն կսկսվի Ստամբուլի Ալթունիզադե շրջանից ու կձգվի մինչև Չամլըջա մզկիթ:
Ստամբուլի քաղաքապետարանը մետրոյի նախագծը հիմնավորել է զբոսաշրջիկների ու հավատացյալների՝ մզկիթ կատարելիք այցերը հեշտացնելու անհրաժեշտությամբ:
Նշվում է, որ ավելի վաղ ավտոմեքենաներով դեպի մզկիթ այցելությունները հեշտացնելու նպատակով 3 կմ երկարությամբ թունել էր կառուցվել:
Հիշեցնենք, որ Չամլըջա մզկիթը կառուցվում է Էրդողանի հրամանով դեռևս 2013 թվականից: Թուրքիայի նախագահի ցանկությամբ միաժամանակ 37.500 հոգի հավատացյալ տեղավորող մզկիթը կառուցվել է այնպիսի վայրում, որ «տեսանելի լինի Ստամբուլի բոլոր կողմերից»: Սպասվում է, որ մինչև տարեվերջ Էրդողանն անձամբ կբացի հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում կառուցված ամենամեծ մզկիթը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները