Եվրոպական վեց երկրներ ԱՀԿ-ին տեղեկացրել են նորածինների շրջանում էխովիրուս-11-ի բռնկման մասին
Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Խորվաթիան եւ Շվեդիան Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել են էխովիրուս-11-ով (Э-11) վարակման դեպքերի աճի մասին, տեղեկացրել է La Razón թերթը։
Մայիսին Ֆրանսիան ԱՀԿ-ին տեղեկացրել էր նորածինների շրջանում սեպսիսի ծանր ձեւի դեպքերի աճի մասին, որն առաջ է եկել Э-11-ով վարակվելուց։ Այդ պատճառով յոթ երեխա մահացել է, երկուսը գտնվում է ծանր վիճակում։ Սկսած հունիսից՝ վարակման դեպքեր են բացահայտվել նաեւ Եվրոպայի այլ երկրներում։
ԱՀԿ տվյալներով՝ 2016-2021թթ. Э-11-ով վարակման դեպքերի բաժինը նորածինների շրջանում, վարակվելու այլ դեպքերի համեմատ, կազմել է 6,2 տոկոս, իսկ 2022թ. այն ավելացել է մինչեւ 55 տոկոս։ Հիվանդացության եւ բարդությունների այս աճը նորածինների շրջանում համարվում է ոչ տիպիկ։
Չնայած ԱՀԿ-ն բնակչության առողջության համար սպառնալիքը փոքր է համարել, կազմակերպությունը տուժած երկրներին խորհուրդ է տվել իրեն տեղեկացնել վարակների նոր դեպքերի մասին, իսկ բժիշկներին՝ նորածինների մոտ այդ տիպի վարակների դեպքերի կասկածներ ունենալիս, էնտերովիրուսի թեստ անցկացնել՝ նմուշներ վերցնելու ժամանակ նախազգուշության բոլոր միջոցներին հետեւելով։
Էխովիրուս-11-ը պատկանում է էնտերովիրուսների խմբին, որոնք առաջ են բերում տարբեր վարակիչ հիվանդություններ։ Էնտերովիրուսի համաճարակներ լինում են ամեն տարի։ Որպես կանոն, հիվանդությունն ընթանում է թեթեւ ձեւով, սակայն նորածինների մոտ այն ավելի ծանր ընթացք է ունենում։ Այն նորածինների մոտ կարող է հանգեցնել վիրուսային հեպատիտի, սեպսիսի, մենինգիտի եւ արյան մակարդելիության խախտման։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...