Կրասնոդարում սպանվել է զորահավաքի բաժնի պետի տեղակալը եւ սուզանավի նախկին հրամանատարը
Կրասնոդարում սպանվել է մոբիլիզացիոն աշխատանքի բաժնի պետի տեղակալ Ստանիսլավ Ռժիցկին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։ Կրասնոդարի վարչակազմում ՌԲԿ-ին տեղեկացրել են, որ նրա սպանությունը համապատասխանում է իրականությանը։
«Նրա մահվան փաստով իրականացվում է ստուգում իրավապահ մարմինների կողմից»,- տեղեկացրել է մարզի ղեկավարությունը։
ՏԱՍՍ-ին իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ «անհայտ անձը մի քանի անգամ կրակել է տղամարդու վրա եւ դիմել փախուստի»։ Հանցագործության դրդապատճառները եւ կասկածվողները պարզվում են, տեղեկացրել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ SHOT թելեգրամ-ալիքը, հղում կատարելով ԶԼՄ-ներին, տեղեկացրել էր, որ Ռժիցկուն սպանել են առավոտյան վազքի ժամանակ։ Անհայտ անձը կրակել է նրա վրա չորս անգամ, տեղեկացրել է ալիքը։
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ Ռժիցկին 2-րդ կարգի կապիտան էր եւ «Կրասնոդար» սուզանավի նախկին հրամանատարը։
«Կրասնոդար» սուզանավը չորրորդ դիզելային-էլեկտրական սուզանավն է, որը կառուցվել է 2015թ. «Վարշավյանկա» նախագծով։ 2017թ. այն «Կալիբր» հրթիռներով հարվածել է «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) գրոհայինների դիրքերին Պալմիրայի շրջանում, Միջերկրածովյան ջրավազանում։
Ինչպես այն ժամանակ նշել էին զինվորականները, հրթիռակոծության թիրախը այդ թվում նաեւ գրոհայինների ծանր տեխնիկան եւ կենդանի ուժն էին, որոնց ԻՊ-ը տեղափոխում էր Ռաքքայից Պալմիրա։ «Բոլոր թիրախները խոցվել են»,- այն ժամանակ տեղեկացրել էին պաշտպանության նախարարությունում։
Սիրիայից հետո սուզանավը հանձնել էին Սեւծովյան նավատորմին։
2022թ. մայիսին ՌԴ ՊՆ-ն հրապարակել էր տեսակադրեր Ուկրաինայի թիրախների դեմ Սեւ ծովում «Կալիբր» հրթիռների արձակումից։ ՊՆ-ում այն ժամանակ տեղեկացրել էին, որ հրթիռային հարվածը հասցվել է Ուկրաինայի Զինված ուժերի օբյեկտներին։ Սուզանավի անունը գերատեսչությունը չէր նշել։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...