Նոր վիրուսը գողանում է Telegram-ի օգտահաշիվներ և բանկային տվյալներ․ ովքե՞ր կարող են տուժել դրանից
Կիբեռանվտանգությամբ զբաղվող Guardz ընկերության մասնագետները հայտնաբերել են ShadowVault կոչվող վնասակար ծրագրի նոր տեսակ, որը նախատեսված է հատուկ macOS-ով աշխատող համակարգիչներից գաղտնի տվյալները գողանալու համար: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։
Guardz-ի տեղեկություններով՝ ShadowVault-ը վաճառում են Darknet-ում ամսական $500-ով, ինչը կրկնակի էժան է Apple-ի համակարգիչներից տեղեկություններ գողանալու համար նախատեսված Atomic Stealer ծրագրաշարից:
macOS-ով գործող համակարգիչների վրա աշխատելով ֆոնային ռեժիմում՝ ShadowVault-ը կարող է հանգիստ գողանալ գաղտնաբառեր, cookie ֆայլեր, բանկային քարտերի տվյալներ, էլեկտրոնային դրամապանակներ և բրաուզերի ընդլայնումներից ստացված ողջ տեղեկությունները, գողանալ Telegram-ի օգտահաշիվները և այլ գաղտնի տվյալներ:
ShadowVault-ի մշակողները նաև խոստանում են հավելյալ վճարի դիմաց տրամադրել վնասատու ծրագրեր՝ ստորագրված է Apple-ի մշակողի կողմից:
Փորձագետները նշում են, որ ShadowVault-ը ոչ մի կերպ չի կարողանում հասանելիություն ստանալ Safari բրաուզերի տվյալներին։ Այնուամենայնիվ, այս ծրագիրը լուրջ վտանգ է ներկայացնում այլ հայտնի բրաուզերների և նույնիսկ Apple-ի Keychain ֆունկցիայի օգտատերերի համար, որի օգնությամբ macOS-ում և iOS-ում պահպանվում են լոգիններն ու գաղտնաբառերը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...