Tinder-ը հեռանում է Ռուսաստանից. ծանոթությունների հանրահայտ հավելվածում արդեն անհնար է սվայփ անել
Ծանոթությունների հանրահայտ Tinder հավելվածը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում։ Ռուսաստանցիներն արդեն չեն կարող գտնել եւ ներբեռնել այդ հավելվածը Google Play-ում եւ App Store-ում, իրենց երկրի համար հավելվածը փակվել է։
Ինչպես տեղեկացրել է ТАСС-ը, Android-ով աշխատող սարքերից դեռ կարելի է մտնել գոյություն ունեցող օգտահաշիվ այդ հավելվածում, բայց չի կարելի օգտվել դրա հիմնական գործառույթից, այսինքն՝«սվայփ անել» մարդկանց պրոֆիլներները։ Դա փորձելու ժամանակ հավելվածը ծանուցում է տալիս սխալի մասին եւ խնդրում է ավելի ուշ կրկին փորձել։ Սակայն հավելվածի գործառույթը նախկինի պես հասանելի է VPN միացնելիս։
Հունիսի 30-ից, ինչպես տեղեկացրել է հավելվածի տերը, Ռուսաստանում Tinder-ի վճարովի բաժանորդագրությունների երկարաձգումն ավտոմատ կերպով կդադարեցվի։ Օգտատերերը, որոնք մինչ այդ գնել էին կեսամյա եւ մեկ տարվա բաժանորդագրությունը, կկարողանան միջոցները վերադարձնել կայքում նշված հատուկ ձեւով։
Մինչեւ 2023թ. հունիսի 30-ը ռուսաստանցիները կարող էին հեռացնել օգտահաշիվը հավելվածի կարգավորումներում։ Այդ օրվանից հետո օգտատերը դա կարող է անել «Օգտահաշվի կառավարում» գործիքի օգնությամբ։
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի սկզբին Match Group ընկերությունը, որը տնօրինում է ծանոթությունների մի շարք օնլայն-սերվիսներ, այդ թվում Tinder-ին, հայտարարել է, որ մինչեւ հունիսի 30-ը կհեռանա Ռուսաստանից։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...