«Վագների» ռազմերթը դեպի Մոսկվա շատ լուրջ հարված հասցրեց Կրեմլի իմիջին․ քաղաքագետ
Մոսկվայի ուղղությամբ «Վագներ» ՄՌԿ-ի ռազմերթը խռովություն է, եւ այն պատահական չէր։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Սա, ըստ փորձագետի, ներէլիտային ճգնաժամի դրսեւորում էր։ Մասնավորապես՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։ «Այս ամենն անհետեւանք չի անցնի։ Ի վերջո, դա շատ լուրջ հարված հասցրեց Կրեմլի իմիջին»,- հայտարարեց Իսկանդարյանը։
Փորձագետի խոսքով՝ այս ճգնաժամի պատճառներն այսօր չեն առաջացել։ Դրանք տեսանելի էին նաեւ նախկինում։ Նա, մասնավորապես, մատնանշեց ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի բավականին հնչեղ հայտարարությունները։ Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հասցեին։ «Այդ ժամանակ Կրեմլը փոխեց իր քաղաքականությունը Վագների նկատմամբ։ Այն պահին, երբ քիչ թե շատ միանշանակ հրաման տրվեց «Վագների»՝ ՊՆ-ի ենթակայությանն անցնելու մասին, կողմերի նյարդերը, ըստ երեւույթին, տեղի տվեցին։
Շատ հնարավոր է, որ եւ էլիտայի ներսում եւ «Վագների» ներսում ին-ոչ բան տեղի ունեցավ։ Պրիգոժինը ՄՌԿ-ի միակ իրական ղեկավարը չէ։ Նա հանրային գործիչ է, որը գործում է համապատասխան տիրույթում», - նկատեց Իսկանդարյաը։
Հիշեցնենք, որ Պրիգոժինը հայտարարել էր Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական կողմի հսկայական կորուստների մասին, որոնք թաքցնում են իշխանությունները՝ հանդես գալով պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հասցեին կոշտ քննադատությամբ, որը մինչ օրս չի հերքվել։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...