Թուրքիայում դատարանն ազատել է Amnesty International-ի 8 ակտիվիստներին
Ստամբուլի դատարանը որոշում է ընդունել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության 8 ակտիվիստներին ազատելու մասին՝ մինչեւ դատաքննության ավարտը ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոց ընտրելով, հայտնում է Sabah-ը:
Իրավապաշտպաններին մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար: Մեղադրանք է ներկայացված Amnesty International-ի 11 ակտիվիստների, որոնցից 8-ը կալանավորված էին: Թուրքիայի դատախազությունը պահանջում է նրանց դատապարտել 5-ից մինչեւ 15 տարվա բանտարկության:
Իրավապաշտպանները, որոնց թվում է Թուրքիայում Amnesty International-ի տնօրեն Իդիլ Էսերը, ձերբակալվել էին հուլիսի 6-ին հյուրանոցներից մեկում համաժողովի ժամանակ: Amnesty International-ը պահանջել էր նրանց ազատել, սակայն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իրավապաշտպան կազմակերպությանը մեղադրել էր երկրում նոր հեղաշրջման փորձի նախապատրաստման մեջ՝ վկայակոչելով հետախուզության տեղեկությունները: Էսերը եւ նրա 7 գործընկերները, որոնց թվում նաեւ Գերմանիայի քաղաքացի Պետեր Շթոյդթները կալանավորվել էին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները