Առաջին անգամ միջնորդի դերի հավակնող կողմը սպառնում է կարգավորման մասնակցին․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան մտահոգված է լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությամբ, թե ԱՄՆ-ն պարտադրում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ, հրաժարվելու դեպքում սպառնում է հակաահաբեկչական գործողությամբ:
Նրա խոսքով ՝ այդ տեղեկությունը ցնցող է, և ԱՄՆ-ն ուղղակի պարտավոր է մեկնաբանել այդ տեղեկությունները:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը մշտապես զբաղվում է հայ-ադրբեջանական կարգավորմամբ, չնայած նրան, որ մոդերացնել ցանկացողները շատ են:
«Մոսկվան պարբերաբար աշխատում է տարբեր ուղղություններով. անցկացվում են բարձր մակարդակի հանդիպումներ, աշխատում են ԱԳՆ-ն եւ հարցով հատուկ ներկայացուցիչը, դեսպանատները, փորձագետները, իսկ անմիջապես տարածաշրջանում ՝ սահմանապահները», — ասել է դիվանագետը:
Զախարովան նշել է, որ այժմ գործընթացին մասնակցել ցանկացողները շատ են, սակայն «ուժային հնարքները» ոչ մի դրական բան չեն բերում, այլ միայն հետ են շպրտում:
«Նման ցանկությունը թելադրված է նրանով, որ այն քայլերը, որոնք ձեռնարկեց Ռուսաստանը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շոկ ու զարմանք առաջացրին՝ կարգավորման իրական շանսեր տալով։ Սակայն խնդիրն այն է, որ փորձում են միջամտել նրանք, ովքեր տարածաշրջանին խաղաղություն ու կայունություն չեն ցանկանում։ Իսկ Մոսկվան կշարունակի գործել, առաջին հերթին, դիվանագիտական միջոցներով», — եզրափակել է նա։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...