Գվարդիոլա. Պրոֆեսիոնալ մակարդակում այսպիսի գնդակով խաղալը լուրջ չէ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիական լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ հաղթանակից հետո դժգոհել է Mitre գնդակներց, որոնք օգտագործվում են այս մրցաշարում:
«Ես դա ասում եմ իմ թիմի հաղթանակից հետո, որպեսզի ոչ ոք չմտածի, թե արդարանում եմ: Դա անլուրջ է՝ պրոֆեսիոնալ մակարդակում խաղալ այսպիսի գնդակներով: Դրանք չափազանց թեթեւ են, եւ չի լինում աշխատել դրանով ու կատարել ուժեղ հարված: Այդպիսի գնդակով գոլ խփելը գրեթե անհնար է: Իմ ֆուտբոլիստները խաղից հետո հարցրին, թե ինչ էր դա: Շատ ցավալի է, որ այս մրցաշրաջում ստիպված ենք խաղալ այդ գնդակով»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակում գոլեր չէին գրանցվել, իսկ հետխաղա 11 մետանոցներով Գվարդիոլայի թիմը հաղթել էր 4:1 հաշվով:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները