Հյուսիսային ծովում հայտնաբերվել է ավելի քան 650 տարի առաջ խորտակված առասպելական քաղաքը
Հնագույն առասպելն իրական հիմք ունի․ գերմանացի հետազոտողները հայտնաբերել են միջնադարյան Ռունգհոլտ քաղաքի տեղը։ Ըստ առասպելի՝ 1362 թվականին բնակչության մեղքերի համար մեկ գիշերվա ընթացքում այն ամբողջությամբ ջրի տակ է անցել։
Գուտենբերգի համալսարանի կայքի փոխանցմամբ՝ փորձագետները քարտեզագրել են Հյուսիսային ծովի ափամերձ շրջանների գերմանական ջրատարածությունը։ Այնուհետեւ կիրառել են ծովի մակերեւույթի սկանավորման մի շարք ժամանակակից մեթոդներ։ Ծովի հատակից հողի նմուշներ են վերցրել եւ հետազոտել:
Զյուդֆալ կղզու մոտ հայտնաբերվել է միջնադարյան բլուրների՝ արհեստական գերեզմանաթմբերի շղթա։ Այս բլուրների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ երկու կիլոմետր, իսկ միջնադարյան բնակավայրի մակերեսը մոտ 10 քառակուսի կիլոմետր։ Գերեզմանաթմբերից մեկը բացահայտել է իր պարունակության գաղտնիքը. այնտեղ թաքնված է եղել 40-15 մ երկարությամբ եկեղեցու հիմքը:
Բացի եկեղեցուց, հնագետները ծովի խորքերում հայտնաբերել են ջրահեռացման համակարգերի ցանց, ծովային ամբարտակ եւ մի քանի այլ շինությունների մնացորդներ, այդ թվում՝ մի քանի փոքր եկեղեցիներ: Փորձագետները եզրակացրել են, որ դրանք իսկապես միջնադարյան Ռունգհոլտ քաղաքի մնացորդներն են։
Թե ինչ տեղի է ունեցել իրականում, դեռ առեղծված է: Ամենայն հավանականությամբ, ուժեղ փոթորիկը քշել է ամբարտակը, եւ քաղաքը հայտնվել է ջրի տակ։ Ինչ վերաբերում է առասպելին, ապա այն պատմում է բնակավայրի բնակիչների, հատկապես այն ժամանակվա «ոսկե երիտասարդության» բարոյազրկության մասին։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...