ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումը կանխելու մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում է սկսել Հարավդոնեցկյան ուղղությամբ, սակայն ՌԴ զինված ուժերի գործողությունների շնորհիվ հարձակումը հնարավոր է եղել կանխել:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են անձնակազմի 250 անդամի։
«Հունիսի 4-ի առավոտից հակառակորդը լայնածավալ հարձակման է անցել Հարավկովկասյան ուղղությամբ՝ ռազմաճակատի հինգ հատվածներում՝ մարտի մեջ մտցնելով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական պահուստների 23-րդ և 31-րդ մեքենայացված բրիգադները՝ այլ զորամասերի և ստորաբաժանումների աջակցությամբ: Ընդհանուր առմամբ, գործի է դրվել հակառակորդի վեց մեքենայացված և երկու տանկային գումարտակ… Հակառակորդի նպատակն է ճեղքել մեր պաշտպանությունը, իրենց կարծիքով, ռազմաճակատի ամենախոցելի հատվածում: Հակառակորդը չի կատարել իր առջև դրված խնդիրը, հաջողություն չի ունեցել», – հայտնել է Կոնաշենկովը:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ «Արևելյան» զորքերի խմբավորման հմուտ և գրագետ գործողությունների արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են ավելի քան 250 անձնակազմի անդամ, 16 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա և 21 զրահամեքենա։
Կոնաշենկովը նաև նշել է, որ այս ուղղությամբ առաջապահ հրամանատարական կետերից մեկում է գտնվել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, զորքերի միավորված խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։
Վերջին շաբաթներին Ուկրաինայի դաշնակից երկրների պաշտոնյաները շատ են քննարկում Կիևի մոտալուտ հակահարձակումը: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրում հակահարձակում սկսելու մասին չի հաղորդվում, սակայն նշվում է երկրի տարբեր հատվածներում ռուսական ուժերի կողմից իրականացված հարվածների մասին: Ըստ գերատեսչության՝ Ռուսաստանն իր հիմնական ուժերը շարունակում է կենտրոնացնել Լուգանսկի և Դոնեցկի մարզերի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու վրա:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...