Թբիլիսիում քրեական հեղինակություն է ձերբակալվել (Տեսանյութ)
Հատուկ գործողությունների արդյունքում դրամաշորթության մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալվել է Ադրբեջանի Գանձա քաղաքի «Մալիշ կրիտնի» մականունով քրեական աշխարհի ներկայացուցիչը։ Նրա հետ ձերբակալվել է նաեւ Վրաստանի մեկ բնակիչ։ Այդ մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ կայքում, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի աշխատակիցները նախօրեին Թբիլիսիում հատուկ գործողություններ են իրականացրել, սակայն ՆԳՆ-ը մանրամասներ է հրապարակել միայն այսօր։
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալները սպանության սպառնալիքով 2 հազար դոլար են շորթել 1986 թ․ ծնված Բ․ Մ․-ից։
Իրավապահները ձերբակալել են նրանց , նախքան տուժողը կփոխանցեր պահանջված գումարը»,– հայտնել են ՆԳՆ-ում։
Օպերատիվ նկարահանության ժամանակ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի չարագործը ներկայանում տուժողին որպես «Մալիշ Կրիտնի» Գանձայից , «գողական մեծ ընտանիքի որդի»։ Մեղադրյալն ասում է, որ իրեն Վրաստան են ուղարկել «գողականները», եւ գումարն իրեն պետք է փոխանցվի։
Վրացական լրատվամիջոցների տվյալներով, այսօր բանտարկյալներին մեղադրանք կառաջադրվի։ Հարուցվել է քրեկան գործ՝ «խմբակային դրամաշորթություն» հոդվածով, որը նախատեսում է 4-ից 7 տարով ազատազրկում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները