Թուրքիայում 63 հազար բատարկյալ դատապարտված է ահաբեկչության մեղադրանքով
Թուրքիայում նախորդ տարի տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո ծագած ձերբակալությունների ալիքը հանգեցրել է նրան, որ երկրի բանտերում ներկայումս պատիժ կրող բանտարկյալների թիվը հասել է 229 հազար 790-ի, այն դեպքում, երբ բանտային պայմանները թույլ են տալիս միայն 207 հազար 339 հոգու միաժամանակյա կացություն:
Թուրքիայում ընդհանուր առմամբ կա 291 փակ ռեժիմի, 70 բաց ռեժիմի բանտ, 7 մանկական (փակ ռեժիմի) քրեակատարողական հիմնարկ, 3 մանկական ուղղիչ աշխատանքային տուն, բաց և փակ ռեժիմի 13 կանանց քրեակատարողական հիմնարկ:
Քրեակատարողական հիմնարկներում գտնվող 229 հազար 790 հոգուց 141 հազար 802-ը դատապարտյալներ են, 87 հազար 988-ը՝ կալանավորներ, որոնցից 49 հազար 900-ը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում են ձերբակալվել:Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» կայքը:
Բանտերում պատիժ կրողներից 163 հազար 618-ը դատապարտված են քրեական հանցագործության (սպանություն, գողություն, խարդախություն), 63 հազար 242-ը ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու, 2 հազար 930-ը կազամակերպած հանցավորությանը մասնակցելու մեղադրանքով:
Աղբյուրը նաև ներկայացրել է թուրքական բանտերում բանտարկյալների թվի աճը ՝ ըստ տարիների.
2012թ: 136.020
2013թ: 145.478
2014թ: 158.837
2015թ: 178.089
2016թ: 199.328
2017թ: 229.7990
Աղբյուր` Ermenihaber.am


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Իրաքը Սիրիայի բանտերից ընդունել է ավելի քան 2,2 հազար «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներ...