Հյուսիսային Կորեան հայտարարել է արբանյակի արձակման մասին, որն այնուհետեւ ընկել է ծովը
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ այն պահին, երբ ինքը նախատեսում էր արձակել իր առաջին տիեզերական արբանյակը, տեղի է ունեցեծ դժվախտ պատահար, որի հետեւանքով այն ընկել է ծովը, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր, որ նախատեսում է մինչև հունիսի 11-ը արբանյակ արձակել՝ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները վերահսկելու համար։
Նա այժմ հայտարարել է, որ կփորձի հնարավորինս արագ երկրորդ արձակումն իրականացնել։
Արձակումը կեղծ ահազանգ է առաջացրել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում, մինչդեռ Ճապոնիայում նախազգուշացում է տրվել երկրի հարավում գտնվող Օկինավայի բնակիչներին։
Սեուլում քաոս ու խառնաշփոթ է տիրել. մարդիկ արթնացել են օդային ռմբակոծության ձայնից և շտապ հաղորդագրությունից, որը կոչ է արել պատրաստվել տարհանման, իսկ 20 րոպե անց նրանց ասել են, որ հաղորդագրությունը սխալմամբ է ուղարկվել։
Մամուլի ասուլիսի ժամանակ Սեուլի քաղաքապետ Օհ Սե-Հունը խոստովանել է, որ արտակարգ հայտարարությունը հնարավոր է «չափից ավելի մեծ արձագանք էր», բայց նաեւ ասել է, որ «անվտանգության հարցերի շուրջ փոխզիջում չի կարող լինել»:
Նա նշել է, որ քաղաքը կբարելավի իր տեղեկացման համակարգը՝ շփոթությունից խուսափելու համար, հաղորդում է AFP-ն:
Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ հրթիռը կարող էր պայթել օդում կամ կործանվել ռադարներից վաղ անհետանալուց հետո: Նրանք հրապարակել են ծովում հայտնաբերված բեկորների լուսանկարները։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ Հյուսիսային Կորեան, ըստ երևույթին, բալիստիկ հրթիռ է արձակել, և որ կառավարությունն ուսումնասիրում է մանրամասները։
Նա հավելել է, որ այս պահին հետգործարկումից հետո վնասների մասին տեղեկություններ չկան: Ճապոնիան ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է գնդակոծել այն ամենը, ինչը սպառնում է իր տարածքին։
Երեքշաբթի, Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահ Ռի Բյոն Չուլը հայտարարել էր արձակման ծրագրի մասին՝ ասելով, որ դա պատասխան է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի «անխոհեմ ռազմական գործողություններին»:
Նա մեղադրել էր այս երկրներին «իրենց անխոհեմ ագրեսիվ հավակնությունները բացահայտ ցուցադրելու մեջ»։
ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան դատապարտել են արձակումը` այն անվանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի «լկտի խախտում»:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...