ԱՄՆ-ն Բաքվին ու Երևանին վիճելի հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել
ԱՄՆ վարչակազմը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շրջանակում, երկու երկրների ղեկավարությանը ներկայացրել է ամենից շատ տարաձայնություններ առաջացնող որոշ հարցերի լուծման իր առաջարկները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի գծով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի լսումներում, գրել է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, հիշեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ մայիսին, Վաշինգտոնում։ Հանդիպման արդյունքներով ԱՄՆ-ն արձանագրել է «որոշակի տեղաշարժեր», նշել է Հոգանը։
«Մայիսի սկզբին պետքարտուղարն ընդունել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներին, որպեսզի մշակվեն առավել վիճելի որոշ հարցեր, ներառյալ, օրինակ, զորքերի փոխադարձ հետքաշումը սահմանի շրջանում, վեճերի լուծման մեխանիզմը համաձայնությամբ, որին հասնելուն մենք փորձում ենք օգնել, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Սրանք այն բազմաթիվ հարցերից են, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը։
Ներկա պահին պետդեպարտամենտը պարզում է, թե «ինչ կարելի է անել առավել վիճելի հարցերի» վերաբերյալ, ավելացրել է նա։
«Մենք մի շարք առաջարկներ ենք արել, որոնք, գուցե, երկու կողմերին կտրամադրեն որոշ ձեւակերպումներ, որոնք թույլ կտան հաղթահարել տարաձայնությունները։ Նրանք դրանք ընդունել են դիտարկման համար»,- տեղեկացրել է պետդեպարտամենտի աշխատակիցը։
Նա նշել է, որ անցած շաբաթ խոսել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ, որպեսզի հասկանա, թե «ինչ ուղղություններով կարելի է առաջ ընթանալ»։
Խոսելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին, որը, ինչպես սպասվում է, տեղի է ունենալու հունիսի 1-ին Քիշնեւում, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ, Հոգանը նշել է, որ«ուշադրությունը կենտրոնանալու է այն բանի վրա, թե ինչ պտք է արվի գործը մինչեւ վերջ հասցնելու համար»։
«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պետքարտուղաը նախաձեռնել է ակտիվ ջանքեր, հատկապես դրա բացման նպատակով, մասնավոր եւ կոմերցիոն տրանսպորտի համար»,- ավելացրել է նա։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...