Ալեքսեյ Նավալնիին 16-րդ անգամ ուղարկել են տուգանային մեկուսարան
Ռուս հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը բանտարկված է Վլադիմիրի մարզի Մելեխովո գյուղի խիստ ռեժիմի թիվ 6 գաղութում (ԻԿ-6), կրկին տուգանային մեկուսարան է ուղարկվել։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 22-ին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է քաղաքական գործչի ընկեր Իվան Ժդանովը։ «Նավալնին ստացել է հերթական 15 օրը տուգանային մեկուսարանում: Այսօր առավոտյան ժամը 9.30-ին հանձնաժողով էր։ Այլ մանրամասներ դեռ չկան»,- գրել է Ժդանովը։
Նավալնին արդեն 16-րդ անգամ է ուղարկվում ԻԿ-6 մեկուսարան։ Քաղաքական գործիչն այս գաղութում է անցյալ ամառվա կեսերից։ Նախկինում Նավալնիին այստեղ տեղավորելու համար պատճառ էին նշում «արձակված կոճակը» կամ «ոչ ժամանակին լվացվելը»:
Վերջին անգամ Նավալնին մեկուսարանում հայտնվելու մասին հայտարարել էր մայիսի 11-ին։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...