WhatsApp-ի օգտատերերին հասանելի կլինի նոր գործառույթ
WhatsApp-ը ներդնում է «Չաթի փակում» գործառույթը, որը թույլ կտա անձնական գրագրությունները տեղափոխել առանձին փաթեթ, որը բացելու համար կպահանջվի գաղտնաբառ կամ կենսաչափական տվյալների սքանավորում, տեղեկությունների բովանդակությունը փակ չաթերից ավտոմատ կերպով կփակվի ծանուցումներում։ Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշվել է մեսենջերի պաշտոնական բլոգում։
«Չաթի փակում» գործառույթն անվտանգության հերթական միջոցն է, որի օգնությամբ դուք կկարողանաք պաշտպանել ձեր անձնական գրագրությունները։ Չաթը փակելուց հետո այն կտեղափոխվի գլխավոր էկրանից առանձին փաթեթ։ Այն բացելու համար կպահանջվի սարքի գաղտնաբառը կամ կենսաչափական տվյալների սքանավորում, օրինակ՝ մատնահետք։ Գրագրությունների պարունակությունն ավտոմատ կերպով կփակվի նաեւ ծանուցման մեջ»,- նշվել է հաղորդագրությունում։
Չաթը փակելու համար պետք է սեղմել զրուցակցի անվան կամ խմբի անվանման վրա անձնական գրագրության մեջ կամ եւ ընտրել համապատասխան տարբերակը։ Էկրանին չաթը տեսանելի դարձնելու համար պետք է մատը դանդաղ անցկացնել դրա վրայով, մտցնել հեռախոսի գաղտնաբառը կամ սքանավորել կենսաչափական տվյալները։
«Հաջորդ ամիսներին մենք կավելացնենք նոր հնարավորություններ այս գործառույթի համար, այդ թվում չաթերի փակում կից սարքերում եւ գաղտնաբառի ստեղծում փակ չաթերի համար, որը կարելի է օգտագործել հեռախոսի գաղտնաբառի փոխարեն։ Մենք արդեն ներդնում ենք «Չաթի փակում» գործառույթը»,- նշել են ընկերությունում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...