Գնորդները կտեղեկացվեն քաղցկեղի առաջացման հավանականության մասին
Ամերիկյան Մէն նահանգի իշխանությունները աջաջարկել են բջջային հեռախոսների վիա զետեղել մի զգուշացում, ըստ որի բջջային հեռախոսների օգտագործումը կարող է ուղեղի քաղցկեղ առաջացնել, չնայած որ դա դեռ գիտականորեն ապացուցված չէ:
Նախաձեռնության հեղինակը` նահանգի կոնգրեսմեն դեմոկրատ Անդրեա Բոլանդը, հայտնել է, որ կատարված մի շարք փորձարկումներից ակնհայտ է, որ բջջային հեռախոսի օգտագործումը մեծացնում է ուղեղի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այսպես նա կարողացել է համոզել, Մէնի համաժողովին այս առաջարկը 2010 թվականի հունվարին դնել քննարկման:
Բոլանդն առաջարկում է բջջային հեռախոսներ արտադրող ընկերություններին պարտավորեցնել, որ հեռախոսների կամ փաթեթավորման վրա զետեղեն զգուշացում այն մասին, որ բջջային հեռախոսներից եկող էլեկտրամագնիսական ճառագայթները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Հատկապես հղի կանանց և երեխաներին խորհուրդ է տրվում հեռախոսը մարմնից և գլխից հեռու պահել:
Առաջարկվում է համապատասխան տեքստը տպել սև գույնով, բացի հեռախոսների վրա կարմիր տառերով նշել \"warning\" (ուշադրություն) բառից, որի տառերը պետք է կարմիր լինեն: Առաջարկվում է նաև գուշացման կողքը զետեղել մանկան ուղեղի փոքրիկ գունավոր նկար: Ինքը` Բոլանդը, եթե զանգի չի սպասում, հեռախոսն անջատում է, իսկ խոսելիս էլ օգտվում է ականջակալներից` հեռախոսը հնարավորինս հեռու պահելու համար:
Բջջային հեռախոս արտադրող ընկերությունները պնդում են, որ իրենց արտադրանքը բավականին անվտանգ է: Անլար սարքերի արտադրման միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Ջոն Ուոլսը հայտնել է, որ բջջային արդյունաբերությունը իր աշխատանքի ընթացքում միշտ հիմնվում է գիտական տվյալների վրա: Իսկ այդ տվյալները վկայում են, որ անլար սարքերն անվտանգ են հասարակության առողջության համար:
Քաղցկեղի Ազգային Ինստիտուտը համարում է, որ կատարված հետազոտությունների արդյունքները հակասական են, և դժմարանում է որևէ միանշանակ որոշում կայացնել: Դրա համար անհրաժեշտ են նոր լայնածավալ հետազոտություններ:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում