Հնդկաստանից պահանջում են Ռուսաստանից նավթ չգնել
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Financial Times-ի (FT) հարցազրույցում ասել է, որ Եվրամիությանը հայտնի է, որ Հնդկաստանը մեծ ծավալով ռուսական նավթ է գնում՝ վերամշակելուց հետո Եվրոպային վաճառելու համար։ Բորելի կարծիքով՝ ԵՄ-ն պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկի Հնդկաստանի հանդեպ՝ ռուսական նավթի ձեռքբերումը կանխելու համար։
«Եթե դիզելային վառելիքը կամ բենզինը Եվրոպա է գալիս Հնդկաստանից եւ արտադրվում է ռուսական նավթից, ապա դա, անշուշտ, պատժամիջոցների շրջանցում է, եւ ԵՄ անդամ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
FT-ն նշել է, որ Հնդկաստանը դարձել է ռուսական հում նավթի ամենամեծ գնորդներից մեկն Ուկրաինայում ռազմական հակամարտության սկսվելուց հետո։ Հնդկական նավթավերամշակող ձեռնարկությունները սկսել են մեծ ծավալով շահույթ ստանալ ի հաշիվ զգալի զեղչով ռուսական հում նավթի ձեռքբերման։
Վերամշակումից հետո վառելիքը Հնդկաստանից մատակարարվում է Եվրամիության եկրներ։ Այդ առեւտուրը չի խախտում ավելի վաղ Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցները, սակայն ենթարկվում է քննադատության նրանց կողմից, ովքեր կոչ են անում ավելի կոշտ սահմանափակումներ մտցնել, գրել է FT-ն։
Ժոզեպ Բորելի խոսքով՝ ռուսական նավթի գների սահմանափակումը, որը 2022թ. դեկտեմբերին մտցրին G7-ի, Եվրամիության երկրները եւ Ավստրալիան մեկ բարելը 60 դոլարի չափով, թույլ է տվել կրճատել Ռուսաստանի վառելիքի վաճառքից ստացվող եկամուտները։ «Այն, որ Հնդկաստանը ռուսական նավթ է գնում, նորմալ է։ Մեր սահմանափակումների շնորհիվ Հնդկաստանը կարող է շատ ավելի էժան նավթ գնել։ Իսկ որքան քիչ փող ստանա Ռուսաստանը, այնքան լավ»,- ավելացրել է նա։
Միեւնույն ժամանակ, Բորելն ընդգծել է, որ եթե հնդկական կողմն օգտագործի ռուսական նավթը եվրոպական երկրներին վերավաճառելու համար, «անհրաժեշտ կլինի գործել»։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ ցանկացած մեխանիզմ, որը թույլ կտա կրճատել ռուսական նավթի վաճառքը, պետք է իրականացվի Եվրամիության երկրների «ազգային իշխանությունների» կողմից։


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նախատոնական օրերին Պարեկային ծառայությունը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում խոշոր առևտրի կե...
Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)