Թուրքիան Գերմանիայից պահանջում է արտահանձնել 81 մարդու
2016-ի հուլիսին չհաջողված հեղաշրջումից հետո Թուրքիան Գերմանիային 81 հայց է ուղարկել ենթադրյալ հանցագործների արտահանձնման հարցով։ Այս մասին ասված է Բունդեսթագում Ձախերի խմբակցության հարցմանն ի պատասխան՝ Գերմանիայի Արդարադատության նախարարության պատասխանի մեջ, հայտնում է dpa գործակալությունը։ Ընդ որում, հայտնի չէ, թե Թուրքիայի իշխանությունները քանի հարցում են ուղարկել ահաբեկչության կասկածանքով։
Թուրքիան Գերմանիային մեղադրում է հազարավոր Թուրքիայի քաղաքացիների պաշտպանության մեջ, որոնց Անկարան կասկածում է ահաբեկչության համար։ «Գերմանիային 4500 դոսյե է ուղարկվել, որոնք վերաբերում են Քրդական բանվորական կուսակցությանը։ Եվ դրանցից ոչ մեկի վերաբերյալ մենք պատասխան չենք ստացել»,– անցյալ շաբաթ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ նույն բանը կարելի է ասել Ֆեթուլլահ Գյուլենի շարժման համախոհների մասին, որոնց Թուրքիայի իշխանությունները ահաբեկիչներ են համարում եւ մեղադրում են ըմբոստության կազմակերպման մեջ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները