Լոս Անջելեսում ինքնաթիռ է կործանվել. հայտնաբերվել է մեկ մահացած մարդ
Շաբաթ երեկոյան Լոս Անջելեսի մառախլապատ շրջանում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով մահացել է մեկ մարդ, որի մարմինը գտնվել է ինտենսիվ որոնումներից հետո, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը ժամը 11.20-ին հրապարակել է օնլայն տեղեկություն, որ միաշարժիչ ինքնաթիռի կործանման տեղում հայտնաբերվել է մեկ տուժած։
Օդաչուի անձը դեռ չի պարզվել, կարծիք կա, որ ինքնաթիռում ուրիշ մարդ չի եղել։
Ինքնաթիռը հայտնաբերվել է Բեւեռլի-Գլեն-Սերքլ զառիթափի տան մոտ։
Սկզբում կարգավարը տեղեկացրել էր ինքնաթիռի անհայտանալու մասին։ Կարծիք կար, որ այն թռչում է Սանտա Մոնիկա եւ Վան Նայս օդանավակայանների միջեւ, տեղեկացրել է հրշեջ ծառայությունը։
Դեպարտամենտի տեղեկացմամբ՝ 911 ծառայությունը պատահարի մասին զանգեր չի ստացել։
Հրշեջ ծառայության ուղղաթիռները եւ ցամաքային անձնակազմերը մոտ մեկ ժամ որոնումներ են իրականացրել եւ հայտնաբերել ինքնաթիռը Բեւեռլի-Գլեն-Տերասից ոչ հեռու, Բեւեռլի-Գլեն զբոսայգու մոտ։
Շրջանը «թանձր մառախուղի» մեջ էր, տեղեկացրել են դեպարտամենտում։
Որոնողներն օգտագործել են օդաչուի բջջային օպերատորի տեղեկությունը՝ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության, Վան Նայս, Բըրբանք, Լոս Անջելեսի միջազգային եւ ԱՄՆ Ռազմաօդային ուժերի օդանավակայանների օժանդակությամբ, տեղեկացրել են հրշեջ ծառայությունում։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...