Ես ԱՄՆ–ին քաղաքակիրթ չեմ կարող անվանել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է ԱՄՆ–ում իր թիկնապահների դեմ իրականացվող քրեական հետապնդմանը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե Արեւմուտքի համար քաղաքակիրթ լինելը դա լուսավոր ու մաքուր փողոցներն են, 40 կամ 100 հարկանի շենքերը։ «Իսկ մեր քաղաքակիրթ լինելը հետեւյալն է, որ մենք կարիքավորներին ձեռք ենք մեկնում, թափառական կենդանիների նկատմամբ հոգատարություն ենք ցուցաբերում։ Եթե ԱՄՆ–ում մուսուլմաններին դուրս վռնդելու հաշիվների մեջ են, ուրեմն ԱՄՆ–ում խնդիրներ կան։ Թրամփը նախ սա պետք է օրակարգ բերի։ Երբ իմ հետ ԱՄՆ մեկնած 13 թիկնապահների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվում, կներեք, բայց ես այդ երկիրը չեմ կարող քաղաքակիրթ անվանել։ Ինձ հրավիրում եք ձեր երկիր։ Ես երկրի նախագահ եմ, իմ թիկնապահներն ինձ հետ ու ահաբեկիչներն այնտեղ ցանկանում էին մեզ ծեծել։ Դրանից հետո դատախազը թիկնապահներին ձերբակալելու որոշում է կայացնում։ Նման արդարադատություն կլինի՞»,–ասել է Էրդողանը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները