Երեխայի սեռն արդեն կարելի է իմանալ հղիության վաղ շաբաթների ընթացքում
Նիդեռլանդների գիտնականները նոր մեթոդ են մշակել, ըստ որի երեխայի սեռը կարելի է իմանալ հղիության վաղ շաբաթների ընթացքում:
2003-2009 թվականների միջև ընկած ժամանակահատվածում հետազոտությանը մասնակցել է Նիդեռլանդներում բնակվող 201 հղի: Գիտնականներին հաջողվել է ստուգումներ անցկացնել 189 հղի կանանց մոտ և բոլոր դեպքերում էլ հետազոտության արդյունքները ճիշտ էին: Նշենք, որ հետազոտության արդյունքները պատրաստ են լինում 2-4 օր անց:
Նոր մեթոդի առավելություններից մեկն այն է, որ երեխայի սեռը որոշվում է մոր և հոր արյան նմուշների միջոցով արդեն հղիության հինգերորդ շաբաթում: Գիտնականների հղիների արյունից առանձնացնում էին ԴՆԹ-ն, այնուհետև վերլուծում այն` Y-քրոմոսոմների առկայությունը պարզելու համար (SPY-ը, որը պատասխանատու է սերմերի զարգացման համար DYS-14 գենը, որը նույնպես որոշում է երեխայի արարան սեռը):
Իգական սեռի հաստատման համար Շեֆֆերը իր գործընկերների հետ մշակել են մոր արյան նմուշների մեջ ԴՆԹ ֆրագմենտների հայտնաբերումը, որոնք անհատական են հոր համար (այսպես կոչված գենետիկ պոլիմորֆիզմի մասնիկներ): Եթե այդպիսի ֆրագմենտ հայտնաբերվում է (և նմանատիպ բնորոշ հաջորդականություններ առկա չեն մոր ժառանգական տեղեկատվության մեջ), և դրա հետ մեկտեղ առկա չէ նաև Y-քրոմոսոմ, կարելի է պնդել, որ երեխան իգական սեռի ներկայացուցիչ է:
Շեֆֆերի խոսքերով այս մեթոդը հնարավորություն կտա կանխել երեխայի սեռն իմանալու ավանդական մեթոդների հետ կապված բարդությունները, ինչպես օրինակ ամնիոցենտեզը, երբ ներարկիչով քաշում են հարպտղային հեղուկը, որի մեջ պտղի բջիջներից կան: Դա կարող է վտանգավոր լինել մոր համար:
Շեֆֆերը նաև ընդգծեց, որ այս մեթոդը նաև հնարավորություն կընձեռի հղիության ավելի վաղ շրջանում հայտնաբերել և եթե հնարավոր է կանխարգելել պտղի ժառանգական ախտաբանությունները:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ