Հայտնի է դարձել լրտեսող նոր ծրագրի մասին, որով 10 երկրում կոտրել են լրագրողների և քաղաքական գործիչների iPhone-ները
Երբ խոսքը վերաբերում է լրտեսող ծրագրերին, մարդու մտքով անմիջապես անցնում է Pegasus-ը, որը մշակել է իսրայելական NSO Group ընկերությունը: Այժմ ասպարեզ է դուրս եկել իսրայելական մեկ այլ ընկերություն, որը մշակում է iOS սարքերի համար լրտեսող ծրագրեր՝ QuaDream-ը։
NSO Group-ը և QuaDream-ն աշխատում են շատ նմանատիպ նախագծերի վրա, սակայն վերջինի մասին գրեթե տեղեկություններ չկան ցանցում. այս ընկերությունը ո՛չ պաշտոնական կայք ունի, ո՛չ էջեր սոցիալական ցանցերում։ Բացի դրանից, ի տարբերություն NSO Group-ի, որը Pegasus-ը վաճառում է միայն երկրների կառավարություններին, QuaDream-ը կարծես պատրաստ է վաճառել իր ծրագիրը բոլոր նրանց, ովքեր կարող են վճարել դրա համար:
Ինչպես տեղեկացնում է Techcrunch-ը, Citizen Lab-ի հետազոտողները Microsoft-ի տեղեկատվական անվտանգության մասնագետների հետ միասին պարզել են, որ QuaDream-ը iPhone-ների համար մշակում է այսպես կոչված «զրոյական քլիքով հարձակումներ», այսինքն՝ հաքերային գործիքներ, որոնք չեն պահանջում, որպեսզի հարձակման զոհը սեղմի իրեն ուղարկված վնասակար հղումների վրա:
Ըստ առկա տվյալների՝ այս մեթոդն ակտիվորեն օգտագործվել է 2021 թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին, իսկ դրա մասին տեղեկությունը լրատվամիջոցներում հայտնվել է միայն 2022 թ․ փետրվարին։ Այն հիմնականում օգտագործվել է լրագրողների, քաղաքական գործիչների (հատկապես ընդդիմադիր գործիչների) և հասարակական կազմակերպությունների աշխատակիցներին հետևելու համար։
Microsoft-ի տվյալներով՝ QuaDream լրտեսող ծրագիրն օգտագործվել է 10 երկրում՝ Բուլղարիա, Չեխիա, Հունգարիա, Գանա, Իսրայել, Մեքսիկա, Ռումինիա, Սինգապուր, Արաբական Միացյալ Էմիրություններ և Ուզբեկստան։
Այս ծրագրաշարի միջոցով հնարավոր է անել հետևյալը՝
Ստանալ սարքի մասին տեղեկություն (օրինակ՝ iOS տարբերակը և մարտկոցի կարգավիճակը),
Ստանալ Wi-Fi-ի մասին տեղեկություն (օրինակ՝ SSID և թռիչքի ռեժիմի կարգավիճակը),
Ստանալ բջջային տեղեկություն (հեռահաղորդակցության օպերատորի մասին, SIM քարտի տվյալների և հեռախոսահամարի մասին),
Հեռախոսում որոնել և հանել ֆայլերը,
Օգտագործել սարքի տեսախցիկը ֆոնային ռեժիմում,
Ստանալ սարքի գտնվելու վայրի մասին տեղեկություն,
Հետևել հեռախոսազանգերին,
Հասանելիություն ստանալ գաղտնաբառերի կառավարման Keychain համակարգին,
Ստեղծել iCloud-ի մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ (TOTP):
Հարձակման այս մեթոդն ունի նաև ներկառուցված ինքնաոչնչացման գործառույթ, որն անհրաժեշտության դեպքում թույլ է տալիս մաքրել սարքում ծրագրի առկայության հետքերը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...