Հայտնի է, թե հայաստանյան որ ընկերությունն է հայտնվել ԱՄՆ սանկցիաների ցանկում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ առևտրի նախարարությունը արտահանման սահմանափակումներ է մտցրել տասը երկրից 28 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց թվում կա Հայաստանում գրանցված մեկ ընկերություն։
Սանկցիաների ենթարկված ընկերության իրավաբանական անվանումն է, ըստ Առևտրի նախարարության, Tako LLC (Տակօ ՍՊԸ), որը գրանված է Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում։
Նշենք, որ Tako ՍՊԸ-ն և մնացած 27 ընկերությունները սանկցիաների ցանկում են հայտնվել, քանի որ ըստ ԱՄՆ իշխանությունների՝ շարունակել են արդեն իսկ սանկցիաների ցանկում ներառված ռուսական ընկերություններին ապրանքներ և ծառայություններ մատակարարել։
Հետաքրքրական է նաև, որ նախարարության պնդմամբ Tako ՍՊԸ-ն անվանափոխության է ենթարկվել և նախկինում կոչվել է Taco ՍՊԸ, որը ԱՄՆ սանկցիաների ներքո էր հայտնվել դեռ նախորդ տարվա սեպտեմբերին։ Taco ՍՊԸ-ն ռուսական Радиоавтоматика (Ռադիոավտոմատիկա) ընկերության գործընկերն է և ԱՄՆ իշխանությունների պնդմամբ ֆինանսական ու նյութական աջակցություն է տրամադրել վերջինիս։
Հիշեցնենք, որ բացի Taco ՍՊԸ-ից ԱՄՆ սանկցիաների ցանկում նախկինում (նախորդ տարվա նոյեմբերին) հայտնվել էր նաև ռուսական Миландр (Միլանդր) ընկերության՝ Հայաստանում գտնվող դուստր ձեռնարկությունը՝ Milur Electronics ՍՊԸ-ն՝ նույնանման մեղադրանքով։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...