ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտնել է Մոլդովային աջակցություն ցուցաբերելու դաշինքի պատրաստակամության մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն հայտնել է Մոլդովային աջակցություն ցուցաբերելու դաշինքի պատրաստակամության մասին։
«Եթե պաշտոնական Քիշնեւը դիմի ՆԱՏՕ-ին՝ Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար օգնություն ստանալու համար, Հյուսիսատլանտյան դաշինքն այդ հնարավորությունը կդիտարկի գոյություն ունեցող գործընկերության շրջանակներում։ Վերջին շրջանում հաճախ են հնչում հայտարարություններ, թե Մոլդովային անհրաժեշտ է հակաօդային պաշտպանության համակարգ, որ նրան պետք է անօդաչուներից պաշտպանության համակարգ, որ նրան անհրաժեշտ է կիբեռպաշտպանություն։ Եվ սեփական տարածքի եւ բնակչության պաշտպանության համար նման միջոցներ ստանալը բացարձակապես օրինական է։ Չեզոք լինել չի նշանակում ռազմական առումով թույլ լինել»,-ասել է նա Moldova-1 հանրային հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արեւմտյան գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում եւ հանդիպումներում կանդրադառնան երկրի պաշտպանական ներուժի ամրապնդման եւ արդիականացման թեմային։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...