Հնդկական Հիմալայներում ձնահյուսի հետեւանքով 7 զբոսաշրջիկ է զոհվել
Հնդկական Հիմալայներում Սիկկիմ նահանգում երեքշաբթի օրը ձնահյուսի հետեւանքով 7 զբոսաշրջիկ է զոհվել, փրկարարները դադարեցրել են մարմինների որոնումները, հաղորդում է Reuters-ը:
Բանակը հայտնել է առնվազն 20 մարդու փրկության մասին։
Տեղի ոստիկանությունը հավելել է, որ փրկվածներից ութը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
«Մենք փրկարարական գործողությունը չեղարկելուց առաջ եւս մեկ ստուգում ենք անցկացնում, քանի որ արդեն մթնել է եւ սկսել է ձյուն տեղալ»,-գործակալությանը պատմել է ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչ Տենցինգ Լոդեն Լեպչան:
Վերջին երկու տարվա ընթացքում հնդկական Հիմալայներում մի քանի ձնահյուսներ են տեղի ունեցել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 120 մարդ: 2018-ին ամերիկյան Proceedings of the National Academy of Sciences ամսագրում կատարված ուսումնասիրության արդյունքում եզրակացություն է արվել, որ կլիմայի փոփոխությունը մեծացրել է ձնահյուսի վտանգը հնդկական Հիմալայներում:
Երեքշաբթի տեղի ունեցած աղետի պատճառները պարզ չեն։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:30-ին: Փրկարարական ծառայությունների ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ մտավախություն ունեն, որ առնվազն 70 մարդ ձյան տակ է հայտնվել։
Հիմալայներում ձնահյուսները եւ ջրհեղեղները տարածված են ամռան եւ մուսոնային սեզոնի ժամանակ։
2013-ի հունիսին Հյուսիսային Հիմալայան Ութարախանդ նահանգում ռեկորդային մուսոնային անձրեւները ավերիչ ջրհեղեղների են հանգեցրել՝ խլելով գրեթե 6000 մարդու կյանք եւ դառնալով երկրի ամենասարսափելի բնական աղետներից մեկը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...